ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհում գոյություն չունի կշեռք, որը կարող է կշռել Նիկոլ Փաշինյանն ավելի շատ տգետ է, թե դավաճան. Սամվել Ֆարմանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասարակական–աղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Աշխարհում գոյություն չունի կշեռք, որը կարող է կշռել՝ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ տգետ է, թե՞ դավաճան: Ավելի շատ դավաճան է, թե՞ սուտասան: Ավելի շատ սուտասան է, թե՞…

1. Եթե գերագույն գլխավոր տգետի կողմից, որպես Շուշին Ադրբեջանին հանձնելու հիմնավորում, բերվում է վերջինիս բնակչության ազգային կազմը ըստ 1989 թ. մարդահամարի տվյալների, ապա ինչպե՞ս հասկանալ, որ այդ նույն մարդահամարի տվյալներով ամբողջապես կամ մեծամասնությամբ հայկական բնակչություն ունեցող հյուսիսային Արցախի շատ բնակավայրեր շարունակում են գտնվել Ադրբեջանի հանրապետության կազմում:

  1. Տեղյա՞կ է Նիկոլ Փաշինյանը, թե ինչպիսի ազգային համամասնություն են ունեցել Շահումյանի շրջանի ու Գետաշենի ենթաշրջանի շատ բնակավայրեր ըստ այդ նույն 1989 թ. մարդահամարի տվյալների՝ բուն Շահումյանը, Վերինշենը, Մանաշիդը, Մանասինշենը, Գաղթուտը, Բուզլուխը, Կամոն, Ազատը, Մարտունաշենը, Գետաշենը, Կուշչի-Արմավիրը, Այգեստանը և հայաբնակ այլ բնակավայրերը: Եթե տեղյակ է, որ հակամարտության բռնկման պահին այդ բնակավայրերը ունեցել են տոտալ կամ գերակշռող հայկական բնակչություն, ապա այդ ինչպե՞ս է ստացվում, որ Շուշին Ադրբեջանին հանձնելու դեպքում հիմքում դրվում է բնակչության ազգային կազմը ըստ 1989 թ. մարդահամարի տվյալների, իսկ հյուսիսային Արցախի բնակավայրերի պատկանելիության պարագայում այդ նույն սկզբունքը շրջանցվում է:
  2. Տեղյա՞կ է Նիկոլը, որ իր “կիրթ ու կառուցողական գործընկեր” Իլհամ Ալիևի հայրն անձամբ 2002 թ. պաշտոնապես ընդունել ու հրապարակայնորեն հայտարարել է, որ խորհրդային իշխանության տարիներին տարվել է Արցախի ու Նախիջևանի հայաթափման նպատակային քաղաքականություն, ու միայն դա է պատճառը, որ իր վկայաբերած 1989 թ. մարդահամարի տվյալներով Շուշիի բնակչությունն այդպիսի ազգային համամասնություն է ունեցել: Մինչդեռ, ասենք 1879 թ. մարդահամարի տվյալներով Շուշիի բնակչության 55.7 %-ը կազմել են հայերը և միայն 41.6 %-ը՝ թաթարները (ադրբեջանցի էթնոնիմ այդ ժամանակ դեռ չկար): Թեև Հեյդար Ալիևին վկայակոչելու կարիք էլ չկա. բուն ԼՂԻՄ-ի բնակչության ազգային համամասնության փոփոխությունների դինամիկան հեշտությամբ տեսանելի է 1926, 1939, 1959, 1970, 1979 և 1989 թթ. մարդահամարի տվյալների պարզ համեմատությամբ:
  3. Եթե այս ամենի մասին գերագույն գլխավոր տգետը տեղյակ չէ, ապա պատրա՞ստ է հայտնի անեկդոտի տաքսու ուղևորի նման (վարպե՛տ, նոր եմ իմացել, որ Մասիսը մերը չի, քշի՛ Թուրքիա) ձեռքը վերցնել, օրինակ, 1939 թ. մարդահամարի կցված այս երկու տվյալներն ու Ալիևի հետ հաջորդ հանդիպման ժամանակ պահանջել Հայաստանին վերադարձնել Շահումյանի ու Խանլարի շրջանները՝ ճիշտ նույն հիմնավորմամբ:

Աշխարհում գոյություն չունի կշեռք, որը կարող է կշռել Նիկոլ Փաշինյանն ավելի շատ տգետ է, թե դավաճան: Ավելի շատ դավաճան է, թե սուտասան: Ավելի շատ սուտասան է, թե…»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular