ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդենիս–Մարտակերտ ճանապարհը կբացվի՞. ՀՀ փոխվարչապետի գրասենյակի մեկնաբանությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի վերջին կկայանա Արցախի հարցերով հայ–ռուս–ադրբեջանական աշխատանքային խմբի առաջին նիստը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Չի բացառվում, որ Վարդենիս–Մարտակերտ և Մարտակերտ–Ստեփանակերտ (Ասկերանի ճանապարհով) երթևեկության վերականգնման հարցը դառնա քննարկման առարկա Արցախի հարցերով եռակողմ աշխատանքային խմբում։ Sputnik Արմենիայի հարցմանն այսպես են պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի  գրասենյակից։ 

Մի քանի օր առաջ Մարտակերտի շրջանի տարբեր գյուղերի բնակիչներ փակել էին ռուս խաղաղապահների կողմից ուղեկցվող ադրբեջանական մեքենաների շարասյան ճանապարհը։

Ակցիայի մասնակիցները դիմել էին խաղաղապահներին` խնդրելով աջակցել հայերի համար Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող ճանապարհների (Մարտակերտ–Վարդենիս, Մարտակերտ–Ասկերան–Ստեփանակերտ) բացման հարցում։ Նրանք պարզաբանել են` ինչու ադրբեջանցիները կարող են երթևեկել հայերի վերահսկողության ներքո գտնվող Մարտակերտի շրջանով, իսկ իրենք նման հնարավորություն չունեն։

Sputnik Արմենիան դիմել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ` խնդրելով մեկնաբանել հայերի համար այդ ճանապարհները բացելու հնարավորությունը` հաշվի առնելով եռակողմ հայտարարության մեջ նշված տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապարգելափակման մասին կետը։

«Չենք բացառում, որ նմանատիպ հարցեր ևս քննարկվեն և լուծում ստանան», - ասվում է հարցման պատասխանում։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն էր ստորագրվել։  Փաստաթուղթը մասնավորապես ենթադրում է Արցախի զարգացման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի ստեղծում, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապարգելափակում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular