ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովիկ Աբրահամյանի դստեր` նոտար Աննա Աբրահամյանի բնակարանը` ծովափնյա նորակառույց երկնաքերում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Բաթումի գոհարը. այսպես են անվանում Վրաստանի ամենաբարձր շինությունը, ծովափնյա Բաթումի այն շքեղ բազմաֆունկցիոնալ երկնաքերը, որտեղ անշարժ գույք ունի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ նոտար Աննա Աբրահամյանը:

«Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի պաշտոնը զբաղեցնող 35-ամյա Աննա Աբրահամյանն անցյալ տարի է այդ գույքը ձեռք բերել: Այսինքն՝ իր նոտար նշանակվելուց հետո, իսկ նոտար նա նշանակվել է 2014-ի ապրիլին:

Համաձայն Վրաստանի Հանրային ռեեստրից մեր ձեռք բերած փաստաթղթի, Աննա Աբրահամյանն անշարժ գույքի նկատմամբ իր իրավունքը գրանցել է 2015թ. սեպտեմբերի 18-ին, երբ երկնաքերը դեռևս կառուցման փուլում էր:

Հիմա տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում Աննա Աբրահամյանի անշարժ գույքը:

Համաձայն Վրաստանի Հանրային ռեեստրի փաստաթղթերի, Աննա Աբրահամյանի անշարժ գույքը գտնվում է ծովափնյա այգու տարածքում` Բաթում քաղաքի Ռուսթավելի փողոցի 4-6 հասցեում: Այդ հասցեում 2013թ.-ի հունիսից մեկնարկեց բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի՝ Porta Batumi Tower-ի կառուցումը: Վրաստանում ամենաբարձր՝ 43 հարկանի համալիրի առաջին 7 հարկերը զբաղեցնում են հյուրանոցը, խաղատունը, ռեստորանը, ստորգետնյա կայանատեղին  և տարաբնույթ բուտիկները: Աննա Աբրահամյանի բնակարանը երկնաքերի 14-րդ հարկում է: Բնակարանը զբաղեցնում է 85,5 քմ:

Բրիտանական ոճով և թուրքական ներդրումներով էլիտար այս շինությունը մեծ իրադարձություն էր Բաթումի համար: Վրաստանի վարչապետ Գ. Կվիրիկաշվին անձամբ վերահսկել և այս տարվա մարտին այցելել է եկրնաքեր, խոսել այստեղ արված թուրքական «System Construction» ընկերության շուրջ 70 մլն դոլար ներդրումների մասին:

Կադաստրից մեր վրացի գործընկերների միջոցով ձեռք բերած առք ու վաճառքի նախնական պայմանագրի համաձայն՝ գնորդ Աննա Աբրահամյանը այս բնակարանը ձեռք է բերել 163 հազար դոլարով: Քառակուսի մետրն արժեցել է 1906 դոլար:

Մեկ քառակուսի մետրի արժեքը Porta Batumi Tower-ում սկսվում է 1440 դոլարից: Վաճառքով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսեյը, «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ կապված հարկից, բնակարանի դիրքից և մի քանի այլ գործոններից, քառակուսի մետրի արժեքը տարբեր է: Օրինակ` 15-րդ հարկում 83-85 քմ բնակարաններն մեկ քառակուսի մետրի արժեքը տատանվում է 1700-2300 դոլարի սահմաններում: 

Առաջատար մասնագետից` նոտար

Աննա Աբրահամյանի կենսագրության մեջ նշվում է, որ նա 1999 թվականից մինչև 2005 թվականը սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում, 2008-2012թթ.` ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում:

2008 թվականից աշխատել է տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության համայնքային բյուջեների և ծրագրերի մոնիտորինգի բաժնում որպես առաջին կարգի մասնագետ: Մինչ 2014 թվականը աշխատել է նույն վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնում, նույնպես որպես առաջատար մասնագետ:

2014թ. ապրիլի 29-ի, ԱՆ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով, Աննա Աբրահամյանը նշանակվել է «Արաբկիր» նոտարական տարածքի նոտարի պաշտոնում: 2015 թվականից մինչ օրս աշխատում է Երևան քաղաքի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար:

Թե որտեղից են գոյանում քաղծառայողի, այնուհետև մեկ տարի նոտարի պաշտոնն զբաղեցնող Աննա Աբրահամյանի նման չափի եկամուտները, հայտնի չէ:

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից մեր ձեռք բերած տվյալներով, Աննա Աբրահամյանը 50% բաժնեմաս ունի Հայաստանում գրանցված «Արտ թամ» ՍՊԸ-ում: Ընկերությունը գործարկում է Երևան քաղաքի Արտաշատի խճուղի 103/1 հասցեում գործող գազալցակայանը: Նոտարի գործընկերը Արմավիրում գրանցված 79-ամյա Թամարիկ Իսահակյանն է:

Հայտնի է նաև, որ նրա ամուսինը՝ Վահան Մամիկոնյանն աշխատում է ՊԵԿ-ում' Երեւան քաղաքի Շենգավիթի հարկային տեսչության պետն է:

Մանրամասն՝ hetq.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular