ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի զոհ ունեն Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականից հետո. ՊՆ նախկին փոխնախարարը թվեր է հրապարակել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1991թ-ից առ այսօր, արցախյան երեք պատերազմներում (1991-94թթ., 2016թ. և 2020թ. աշնանային), Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի սահմաններին մարտական հերթապահության, դիվերսիոն գործողություններում, դիրքային մարտերում և ականների պայթյունից Հայ Ժողովուրդը տվել է շուրջ 15.000 զոհեր և անհետ կորածներ՝ ներառյալ խաղաղ բնակչությունը: Ադրբեջանը տվել է շուրջ 43.500 զոհեր և անհետ կորածներ:

Մեր զոհերի մեծ մասը երիտասարդներ էին, որոնցից շատերը դեռևս չէին հասցրել անգամ ընտանիք կազմել: Արցախյան առաջին պատերազմում մենք աննախադեպ հաղթանակ արձանագրեցինք՝ ի հաշիվ մեր կռվող տղաների արիության, մեր ժողովրդի միասնականության ու տոկունության, մեր ռազմա-քաղաքական ղեկավարության պրոֆեսիոնալիզմի և հայրենասիրության: Առաջին պատերազմում նշանակալի էր նաև Ռուսաստանի բարյացկամ վերաբերմունքը մեր ազատամարտի նկատմամաբ, որի պատճառներից մեկն էլ Ադրբեջանի նախագահի պրոթուրքական քաղաքականությունն էր:

Առաջին պատրազմից հետո մենք հաշտվեցինք մեր զոհերի հետ, իմաստավորվեց նրանց քաջությունն ու անձնազոհությունը: Նրանց սերունդներն Արցախ և Հայաստանի սահմանամերձ գոտիներ այցելությամբ ներքին հպարտություն էին ապրում: Առաջին պատերազմը մեզ ազգային հերոսներ տվեց, բազմաթիվ զորահրամանատարներ աչքի ընկան, Հայաստանն ամուր նստեց համաշխարհային քաղաքական սեղանների շուրջ, Հային սկսեցին հարգանքով մոտենալ: Առաջին պատերազմը մեզ ոգի տվեց Հայոց Ազգային Բանակ ստեղծելու և զարգանալու համար: Առաջին պատերազմը Հայաստանը դարձրեց տարածաշրջանային գործոն: Առաջին պատերազմում նույնիսկ ռազմական դրություն հայտարարելու կարիք չեղավ:

Մեր ժողովրդի հաջորդ փորձությունը 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Համաժողովրդական միասնության, Ազգային Բանակի պաշտպանական ամուր բռունցքի, ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից քաղաքական ու դիվանագիտական ճշգրիտ գործողությունների, զինանձնակազմի հերոսությունների ու ցուցաբերած քաջության շնորհիվ հնարավոր եղավ պահպանել մեր ազդեցության գոտիներն ու ամրապնդել Հայաստանի ու Արցախի քաղաքական-դիվանագիտական դիրքերը: Միջազգային կազմակերպությունները, տարբեր պետություններ՝ մեկը մյուսի հետևից դատապարտում էին Ադրբեջանի ագրեսիան ու ռազմական ավանտյուրան:

Մենք շարունակեցինք մեծարել նաև ապրիլյան պատրազմի մեր զոհերին՝ հաշտվելով պատերազմի դաժան իրողությունների հետ: Հայ ժողովրդի նկատմամբ հարգանքն ու Հայաստանի դերը շարունակվեց մնալ անսասան: Ապրիլյան պատերազմում ևս ռազմական դրություն հայտարարելու կարիք չեղավ:

2020թ. աշնան պատերազմն, ի տարբերություն 2016թ. ապրիլյան պատերազմի, սպասելի էր: Այն Հայաստանի քաղաքական ղեկավարության անընդհատ կրկնվող կոպիտ սխալների ու արկածախնդրության հետևանք դարձավ: Մոտալուտ պատերազմի մասին խոսել ենք բազմաթիվ անգամներ: Այնուամենայնիվ՝ մեր ժողովուրդը կրկին բռունցքվեց, դարձավ միասնական՝ ի հեճուկս իշխանությունների պառակտիչ գործողությունների:

Արցախը կրկին դարձավ բոլորի ուշադրության միակ խնդիրը: Ազգային Բանակն արեց ինչ հնարավոր էր, ստորաբաժանումները կռվում էին քաջության ու սխրագործությունների բարձր ոգով: Սակայն, ի տարբերություն նախորդ երկու պատերազմների՝ վերջին պատերազմում Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունն անգերազանցելի էր իր շարունակվող սխալներով ու անկազմակերպ, շատ դեպքերում կասկածելի վարքով: Համաշխարհային հանրությունը լուռ էր, Թուրքիան բացահայտ անցել էր Հայաստանի դեմ պատերազմի, ոչ ոք չէր դատապարտում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ ագրեսիան, կիրառվում էին աննախադեպ քանակի արգելված զինատեսակներ:

Ռազմա-քաղաքական և դիվանագիտական արդյունավետ գործողությունների փոխարեն՝ Հայոց կառավարությունը զբաղված էր ստելով: Հայտարարվել էր ռազմական դրություն, որպեսզի գերագույն գլխավոր հրամանատար դառնա շարքային ստախոս լրագրողը և ամենօրյա ռեժիմով կեղծի պատերազմը: Ռազմական դրությունը նաև նրա համար էր, որպեսզի պաշտոնական կեղծիքից բացի այլ՝ կարծիքներ չհնչեին: Այսօր էլ ռազմական դրությունը նրա համար է, որպեսզի շարունակվեն հետպատերազմական դաժան հետևանքներն ու գերագույն գլխավոր հրամանատարը հետաձգի դավաճանության կասկածով պատասխանատվություն ենթարկվելու գործը:

Այս պատերազմի զոհերը դարձան մեր համազգային ցավի, Ազգային ողբերգության, Հայրենիքի կորստի դեմ պայքարի ելած նահատակներ: Նրանք չգիտեին, որ Հայրեիքը կարող է կորսվել նաև ղեկավարների ապաշնորհ ու դավաճան լինելով: Նրանք հավատացել ու հիմա էլ հավատում են, որ Հայ Ժողովրդի միակ փրկությունը իր հավաքական ուժի մեջ է: Նրանցից յուրաքանչյուրի հիշատակը պետք է վերարժևորենք ու միշտ փառքով պսակենք, որովհետև նրանք գնացին Հայրենիքը պաշտպանելու: Նրանք նաև զոհվեցին, որպեսզի մի ամբողջ Հայ Ժողովուրդ հասկանա, որ չի կարելի Ազգի և պետության ճակատագիրը վստահել բախտախնդիր ապիկարներին:

Հայաստանը ցավոք կորցրեց իր տարածաշրջանային ու համաշխարհային դիրքերը: Հայաստանը դարձավ անվտանգային թիրախ, գերտերությունների առևտրի առարկա: Իսկ Արցախը՝ դարձավ Հայաստանի կառավարության մատաղացու գառը:

Փառք ու պատիվ բոլոր ժամանակների մեր Հորոսներին: Նրանց գործն անմահ է, նրանց անուներն ապրողների սրտերում: Մենք իրավունք չունենք ընկրկելու, մենք իրավունք չունենք մեր քաղաքական միտքն ու ոգին կոտրելու: Մենք պետք է նորից վերածնվենք, վերականգնվենք ու հզորանանք՝ հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, և հանուն մեր ապագա սերունդների:

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular