ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զրուցելիս կորոնավիրուսը նույն կերպ է փոխանցվում, ինչպես հազալիս. հետազոտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համավարակի ժամանակ վտանգավոր է ոչ միայն վարակված մարդկանց հազը, այլեւ սովորական զրույցը: Կարելի է վարակվել անգամ 2 մետր հեռավորությունից ընդամենը կես րոպե վարակված մարդու հետ պարզապես շփվելիս: Այս մասին զգուշացնում են Քեմբրիջի համալսարանի գիտնականները:

Հետազոտության հեղինակները վիրուսի փոխանցումը մոդելավորել են՝ հաշվի առնելով կաթիլի չափերը, որոնք շրջակա միջավայրում են հայտնվում հազալու կամ զրուցելու ժամանակ, ինչպես նաեւ տարբեր գործոններ՝ վիրուսային աերոզոլի բաղադրությունը եւ նստվածք տալու ժամանակը, հայտնում է Medportal.ru-ն:

Պարզվել է, որ վիրուսի փոխանցման վտանգը նույն կերպ մեծ է հազալիս եւ զրուցելիս, եթե առանց դիմակի գտնվում են վարակվածից 2 մետր հեռավորությամբ: Նույնիսկ մեկ ժամ հետո այն բանից, երբ վարակված մարդը խոսել է ընդամենը 30 վայրկյան, օդում մնացած կաթիլային կախույթն ավելի շատ վիրուսային զանգված է պարունակում, քան հազալիս: Հենց այս պատճառով են մարդիկ այդքան հեշտ վարակվում վատ օդափոխությամբ փակ տարածքներում: Մարդը կարող է անգամ չփոխգործակցել կորոնավիրուսով վարակվածի հետ, այլ ուղղակի հայտնվել այն տեղում, որտեղ նա եղել է մեկ ժամ առաջ, եւ վարակվել:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ զրուցելիս կամ հազալիս վիրուսային մասնիկներից ընդամենը երկու վայրկյան է պահանջվում ավելի քան 2 մետր տարածությունը հաղթահարելու եւ մեկ ուրիշ մարդու հասնելու համար:

Գիտնականների խոսքով՝ քանի դեռ կորոնավիրուսը չի հաղթահարվել, անհրաժեշտ է շարունակել դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել, փակ տարածքները լավ օդափոխել, որ դրանցում չկուտակվի վիրուսային աերոզոլը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular