ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարկաբեկված ու բարոյալքված իշխանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ակնհայտ է, որ ամեն մի նոր օր խորացնում է ՀՀ-ում առկա կառավարման ճգնաժամը՝ անգամ եթե մարդիկ շարունակում են ֆորմալ առումով ապրել իրենց նախկին կյանքով։ Անգամ եթե կառավարության ղեկավարը նոր նշանակումներ է անում, ընդունում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին և ձևացնում, թե ոչինչ չի եղել։ Փաստ է այն, որ ճգնաժամն ու կոլափսը երկրում անշեղորեն խորանում է, տարածվում բոլոր ոլորտներում, մտնում մարդկանց տներն ու հոգիները։ Միայն այն փաստը, որ անտրամաբանական և ճարահատյալ կադրային փոխատեղումներ են կատարվում երկրում, և երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է «պետական կառավարման համակարգում ռեսթարթի անհրաժեշտության մասին», իսկ նրա էջում տեղադրված հաղորդագրության տակ մարդիկ գրում են՝ «ռեսթարթը քեզնից սկսիր», կամ՝ «ռեսթարթ, դեբրենդինգ, ռեինկարնացիա», սա արդեն խոսում է ճգնաժամի մասին։

Երբեք մեր երկրում կառավարման համակարգն ու երկրի իշխանություններն այսքան վարկաբեկված չեն եղել, և այսքան լուտանք ու հայհոյանք չեն հնչել նրանց հասցեին։ Սա ևս ճգնաժամի մասին է խոսում։ Ու հայտնի չէ, թե հասարակության մեջ առկա այս տրամադրությունները, իշխանությունների հանդեպ այս արհամարհանքը, վարկաբեկիչ նյութերի այսպիսի առատությունն ինչ հետևանքներ են ունենալու մեր պետության համար, ինչպես ենք վերականգնելու հանրային համերաշխությունն ու պետականության հանդեպ տարրական հարգանքը, առանց որի հնարավոր չէ պետության գոյությունը։ Մի բան պարզ է, որ Փաշինյանի յուրաքանչյուր քայլը, խոսքը, նախաձեռնությունը ոչ թե նվազեցնում են ճգնաժամը, այլ ավելի են սրում ու խորացնում այն։ Հանրային պահանջը մեկն է՝ հրաժարական, իսկ նա կարծես թե հրաժարական տալու մտադրություն չունի։ Եվ ճգնաժամը շարունակելու է խորանալ՝ այնպես, ինչպես 44 օր ձգվեց անհեռանկար պատերազմն ու անհաշիվ կորուստներ բերեց մեզ։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular