ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի Հ1-յան Հայաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամեն ինչ մանիպուլացնելով և ժողովրդի աչքին թոզ փչելով ու նրա ուսերի վրայով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի հագով եկավ գերվարչապետության այն թիկնոցը, որ կարվել էր նախորդի համար: Եվ դա այն դեպքում, երբ, որպես ընդդիմադիր պատգամավոր, Փաշինյանը քննադատում էր այդ երեւույթը: Սակայն, ի տարբերություն իր նախորդի, որը, այսպես կոչված, «հակաժողովրդական իշխանություն» էր ներկայացնում, Նիկոլը «ժողովրդավարության բաստիոն» էր կառուցում: Տրամաբանությունը հուշում է, որ հակաժողովրդական գերվարչապետության թիկնոցը չպետք է ընդունելի լիներ «ժողովրդի իշխանության» ղեկավարի համար, սակայն Նիկոլը, թքած ունի նման անկարևոր բաների վրա: Չմոռանանք, որ ՀՀ ընդդիմադիր օրաթերթի գլխավոր խմբագիր ու որպես ընդդիմադիր գործիչ քաղաքականություն մուտք գործած Փաշինյանի «հոգին փառավորվում էր», երբ մարտի 1-ի ցուցարարները ոստիկաններից բռնությամբ խլում էին դրանց վահաններն ու մահակները:

«Ժողովրդի իշխանության» գերվարչապետ Փաշինյանը Երևանում երթևեկում է անվտանգության մի քանի տասնյակ աշխատակիցների ուղեկցությամբ: Ի դեպ, վերջինիս ընդդիմադիր օրաթերթը ժամանակին մի քանի անգամ նկարել և տեսանկարել է իր նախորդի ավտոշարասյունը, այսօր ինքն ավելի մեծ շարասյունով է երթևեկում: Ժամանակին խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանն իրավացիորեն քննադատում էր նախորդ իշխանության կողմից բյուջեի վատնումները, իսկ «ժողովրդի իշխանության» գերվարչապետը պարգևավճարներ է հատկացնում իր ենթականերին, որպեսզի նրանք «կոռուպցիայով չզբաղվեն» (Փաշինյանի բառերն են): Չնայած, եթե չեմ սխալվում, շարքային մարդկանց ուսերի վրայով գալով իշխանության՝ Փաշինյանն ու իր թիմը պարտավորվեցին ծառայել ՀՀ-ին որպես նվիրյալներ:

Ըստ էության, նախկինների օրոք երկրում ծաղկում էր իմիտացիան՝ իրական աշխատանքի փոխարեն դրա իմիտացիոն գործընթացը: Դրանով երկիր չես զարգացնի, սակայն մարդկանց կարող ես խաբել մի որոշ ժամանակ: Ենթադրվում էր, որ 2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո վարչապետ նշանակված Նիկոլ Փաշինյանը պետք է վերջ տար այդ վարքագծին և գրագետ ու բանիմաց աջակիցներով համալրված թիմի միջոցով երկիրը տաներ դեպի իրական զարգացում: Սակայն պարզվեց, որ իմիտացիան ու դրա զուգընկեր պոպուլիզմը դարձան հայաստանյան «ժողովրդավարության» անխափան ուղեկիցը: Նույն բախտին արժանացան նաև թիմի մասին երազանքները. ի դեպ, նախկինների օրոք մի քանի օդիոզ դեմքերի հետ միասին վարչակազմում գործում էին արհեստավարժ մասնագետներ, իսկ «ժողովրդի իշխանության» պայմաններում այդպիսիք համարյա բացակայում են:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular