ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտական կորուստները՝ Հայաստանի 4 ղեկավարների օրոք․ yerevan.today

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկ տարի առաջ՝ 2020թ․ հունվարի 10-ին, Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց հերթական «աննախադեպ» բանի մասին․ «2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»:

Ուսումնասիրելով նախկինում վիճակագրությունը, փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը հերթական սուտն էր։ Պարզվում է, որ Փաշինյանի նշած 2019 թվականին հրադադարի խախտման զոհերի թիվը եղել է 4, մինչդեռ նման ցուցանիշ եղել է նաև 2008 թվականին։ Ավելին, 2001 թվականին եղել է ընդամենը 3 զոհ։ Անշուշտ, բոլոր կորուստներն էլ ցավալի են, բայց մենք արձանագրում ենք փաստը։ Իսկ իրականում, Հայաստանի ո՞ր ղեկավարի օրոք որքան զոհ ենք ունեցել սահմանին։

Եվ այսպես, Yerevan.Today-ը հարցումներ է ուղարկել Գլխավոր դատախազություն՝ պարզելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմաններին տարբեր տարիներին հրադադարի խախտման արդյունքում զոհերի թիվը։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (1991-97թթ.) օրոք զոհերի թիվը կազմել է որոշ հաշվարներով մոտ 7 հազար։ Հիշենք՝ 1991-94 թվականներին արցախյան հաղթական պատերազմ էր, որին զոհ գնաց 6 հազար մեր հայրենակից։ Նրանց արյան գնով ազատագրվեց Արցախը, հիմնվեց Արցախ պետությունը։ Այդ տարիների զոհերի թվերն այսօր պաշտոնական աղբյուրից ստանալ չի ստացվում, այդ իսկ պատճառով հաշվարկները մոտավոր են, սակայն հիմնված են հնարավոր հավաստի տեղեկատվության վրա։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք (1998-2008թթ․) զոհերի թիվը Հայաստանում և Ացախում կազմել է 92։ Սրանք արդեն պաշտոնական թվեր են։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք (2008-2018թթ․) ունեցել ենք 228 մարտական կորուստ։ Այս զոհերից 86-ը արձանագրվեց Ադբեջանի սադրած Ապրիլյան պատերազմի ընթացքում։ Մյուս տարիների թվերը գրեթե համադրելի են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարիների հետ։

Նիկոլ Փաշինյանի օրոք, չնայած մեկ տարի առաջ «գլուխ գովալուն», մարտական կորուստներն անցնում են 5 հազարը, որոշ փորձագետների հաշվարկներով՝ 7 հազար։ Ավելին, Փաշինյանի ասած «աննախադեպ»-ը իրոք դարձավ աննախադեպ․ մենք կորցրեցինք Հայրենիք, որը ձեռք էինք բերել ավելի քան 6 հազար զոհերի գնով և պահել՝ 26 տարի չունենալով լայնամասշտաբ պատերազմ։ Եթե Լևոն Տեր-Պետրսյանի ժամանակ պատերազմը ու զոհերը հասկանալի էին՝ մենք ներքաշվեցինք մեզ պարտադրված պատերազմի մեջ, ընթացքում ստեղծելով կանոնավոր բանակ՝ ազատագրեցինք մեր հողերը, թուրքերին քշեցինք Արցախից, ապա 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմում կորցրեցինք գրեթե ամեն ինչ, առաջին պատերազմում ազատագրածն ու շատ ավելին՝ տալով ավելի քան 5000 զոհ։ Ստացվեց, որ այդ զոհերը հանուն ոչնչի էին, ինչպես ասում էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

ՀՀ դատախազության տված պաշտոնական թվերը վկայում են՝ կայունություն ու անվտագություն Հայաստանն ու Արցախը ունեցել են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների օրոք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular