ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Կարապետյանը կլաններին հաղթելու համար պետք է ստեղծի սեփական «կլան». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանի գրեթե ցանկացած նշանակումից հետո լրատվամիջոցներում հայտնվում է համապատասխան տեղեկությունն այն մասին, որ նորանշանակ պաշտոնյան կամ Գազպրոմի աշխատակից է, կամ նախկին աշխատակից է, կամ էլ վարչապետի հետ բարեկամական կապեր ունի։ 
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի հետ բարեկամական կապեր ունեցող պաշտոնյաներին, ապա վերջիններիս մասով վարչապետը հրապարակավ նշել էր, որ հնարավոր է, որ իր բարեկամին նշանակի աշխատանքի։ Վարչապետն անշուշտ նկատի էր ունեցել այն փաստը, որ ինքն առաջնորդվելու է միայն պրոֆեսիոնալիզմով, սակայն միևնույն ժամանակ Կարեն Կարապետյանի համար առավել քան պարզ է, որ հայաստանյան վարչակարգը հիմնված է անձնական հավատարմության ու վստահությունների վրա և այս տեսանկյունից նա պարզապես չի կարող իր միայն պրոֆեսիոնալ թիմով որևէ արդյունքի հասնել, քանի որ կլանների դեմ հնարավոր է պայքարել միայն համապատասխան կլանով։ Մեծ բացահայտում արած չենք լինի, եթե նշենք, որ վարչապետը պարզապես ստեղծում է իր յուրօրինակ «կլանը»։ Ի դեպ այստեղ արդեն բոլորովին էլ էական չէ այն փաստը, որ հնարավոր է վարչապետի նշանակած անձինք իսկապես էլ իրենց ոլորտների մասնագետներն են և գործունակ անձինք։ Խնդիրն այստեղ միայն տպավորությունների և հանրային ընկալման մեջ է։
Այս տեսանկյունից, եթե Կարեն Կարապետյանի ազգականը, որը նշանակվել է պաշտոնի և ոլորտի փայլուն մասնագետ ու պրոֆեսիոնալ է, ապա միևնույն է` նա շարունակելու է ընկալվել զուտ որպես վարչապետի բարեկամ։ 
Հանրային այս ընկալման փոփոխության համար վարչապետին առավել քան անհրաժեշտ է կարճ ժամանակում երևացող ու շոշափելի արդյունքների ապահովումը, որ բնականաբար չափազանց բարդ խնդիր է առնվազն ժամանակի սղության պատճառով։ 
Մյուս կողմից Կարեն Կարապետյանը կառավարության կազմում ընդգրկելով իր նախկին աշխատակիցներին, և իր հետ ուղղակի կապ ունեցող անձանց հենց իրեն և իր կառավարությանը դնում է բավական մեծ պատասխանատվության տակ, քանի որ ակնհայտ է ՝ վարչապետը կադրային քաղաքականության մեջ քարտ բլանշ է ստացել ուղղակիորեն Սերժ Սարգսյանից, ինչի արդյունքում վերջին շրջանում պաշտոնանկ արվեցին անգամ Սերժ Սարգսյանի մի շարք հովանավորյալներ։ Սա նշանակում է, որ կառավարությունը առավելագույնս պետք է բավարարի հայտարարվող ակնկալիքները։ 
Ինչ խոսք, տեսականորեն նման հեռանկարի հնարավորությունը կա և վարչապետին էլ գործողությունների ազատություն որոշակի չափով ընձեռվել է, սակայն գործնականում այս դեպքում արդեն Կարեն Կարապետյանը բախվելու է հենց Հանրապետականի և իշխանության ներսում գործող տարբեր կլանների շահագրգռությունների հետ, ինչը բավական թեժ և, ամենայն հավանականությամբ, ստվերային զարգացումներ է ենթադրում բուն վարչակարգի ներսում։ 
Թե ինչ արդյունքներով դուրս կգա այդ պայքարից վարչապետն իր թիմով, ներկայում դժվար է ասել, քանի որ իշխանության ներսում առկա կլանները ձևավորվել են իշխանության վերարտադրման գործում իրենց գործողությունների արդյունքում և բնականաբար հեշտությամբ չեն զիջելու դիրքերը։ Մյուս կողմից պետական իշխանության գործունակության պարագայում չափազանց դժվար է վերջինիս դիմակայելը , ուստի մեզ թույլ կտանք ենթադրել, որ առաջիկայում հայաստանյան իշխանական և ընդհանուր քաղաքական դաշտում սպասվում են բավական հետաքրքիր և անակնկալ տեղաշարժեր։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular