ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն ինչ ու ամենքին ասֆալտին փռելու մոլուցքով տարվածը իրականում ասֆալտին է փռել պետությունը. «168 ժամ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Երրորդ օրն է՝ Երևանում տեղացած առատ ձյան պատճառով մայրաքաղաքում կյանքը գրեթե կաթվածահար է եղել, ամեն օր տեղի են ունենում հարյուրավոր ավտովթարներ, փողոցներն ու մայթերը պատված են սառույցով, անգամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն կարողանում կատարել իրենց քայլն ու ժամանակին հասնել աշխատանքի։ Երևանում տեղացած ձյան հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանը գրեթե ոչինչ չի արել։ Այսինքն՝ Երևանում իշխանություն՝ որպես այդպիսին, ուղղակի գոյություն չունի։ Եվ խնդիրը ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան՝ Երևանի քաղաքապետի անեկդոտիկ կերպարն է, խնդիրն իրականում շատ ավելի խորն է, պարզապես մայրաքաղաքում արձանագրված տեղումների պատճառով ավելի արտահայտիչ է դարձել։

Իրականությունն այն է, որ Հայաստանում պետություն՝ որպես ինստիտուցիա, այլևս գոյություն չունի։ Այն գոյություն չուներ նաև անցած երկուսուկես տարիներին, պարզապես նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայից հետո պետության վախճանն արձանագրվել է նաև դե ֆակտո։ Երևանում ձյունից չմաքրվող փողոցը նույն երևույթի արտահայտությունն է՝ ինչ Շուռնուխում ադրբեջանական զինվորներին դեմ հանդիման համայնքապետին թողնելու իրողությունը կամ զոհվածների ու անհետ կորածների մարմինների որոնողական աշխատանքներում հարազատների ընդգրկումը։ Նշված և չնշված բազմաթիվ օրինակները նույն երևույթի՝ պետության չգոյության արտահայտություններ են։

Անցած երկուսուկես տարիներին որևէ առարկայական հաջողություն չարձանագրած Նիկոլ Փաշինյանը կատարելության է հասել պետությունը ոչնչացնելու հարցում։ Ամեն ինչ ու ամենքին ասֆալտին փռելու մոլուցքով տարված այս մարդը, գիտակցաբար կամ ոչ, իրականում ասֆալտին է փռել պետությունը՝ բառի և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով։

Դա չի արվել մեկ օրում և մեկ գործողությամբ, պետությունը քանդելու գործընթացը կրել է հետևողական ու մեթոդական բնույթ և ընդգրկել է նաև այնպիսի քայլեր, ինչպես, օրինակ՝ նույն Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետ կարգելը։

Ահա այդպիսի հակաբնական ու հակաբանական քայլերով պետությունն աստիճանաբար փռվեց այն ասֆալտին, որը, ճակատագրի հեգնանքով, իսկ գուցե՝ արդարաբար, այսօր չի մաքրում Հայկ Մարությանը։ Իրականում մայրաքաղաքի փողոցները սառույցից մաքրելու համար ու դրանից առաջ անհրաժեշտ է «ասֆալտից պոկել» պետությունն ու այն ազատագրել ասֆալտարարի հոգեբանությամբ ղեկավարներից։ Սառույցն այսօր կամ մեկ ամիս անց հալվելու է, իսկ այդ նույն ասֆալտին հավասարեցված պետությունը փոշիանալու է նույն իշխանության փռած քարոզչական ասֆալտի քայքայման հետ։ Պետության փոշիացման տեմպը, ի դեպ, արդեն կախված է ոչ թե ասֆալտի, այլ հասարակության որակից՝ պետությանը վերածնվելու շանս տալու կամ պետության վրայով վերջնականորեն քայլելու երկընտրանքում կատարելիք ընտրությունից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular