ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այլոց սևացնելու հաշվին սեփական դեմքը մաքրել չի ստացվի․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե 2018 թվականի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում էր այն ընկալումով, թե ունի հանրության լայն աջակցությունը, ապա վերջին շրջանում վերջինս շատ արագ կորցնում է իր վստահությունը։ Եվ խոսքը միայն հետպատերազմական շրջանի մասին չէ: Վերջին մեկ տարում նրա վարկանիշն անընդհատ անկում էր ապրում: Իսկ խայտառակ պարտությունից հետո Փաշինյանի նկատմամբ բացասական վերաբերմունքն էլ ավելի է խորացել, թեպետ իշխանությունները փորձ են անում ցույց տալ, թե իրականությունն այլ է։ Զուգահեռ՝ Փաշինյանը շարունակում է նորանոր զիջումներ կատարել թուրք-ադրբեջանական կողմին նույնիսկ այն մասով, որոնց հետ կապված նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության մեջ որևէ խոսք անգամ չկար։

Օրինակ՝ հարց է առաջանում, թե ի՞նչ իրավապայմանագրային հիմքով են Սյունիքի մարզի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը տեղակայվել, որի արդյունքում մարզով անցնող ճանապարհները և բազմաթիվ բնակավայրեր խոցելի են դարձել։ Ու ամենևին պատահական չէր, որ սյունեցիները վերջերս փակեցին ճանապարհը և թույլ չտվեցին Փաշինյանին Սիսիանից այն կողմ անցնել։ Սա քաղաքացիների շրջանում Փաշինյանի նկատմամբ ահռելի դժգոհության ցուցիչներից մեկն է։ Ու պատահական չէ, որ վերջին շրջանում Փաշինյանն ընդհանրապես խուսափում է ժողովրդի հետ անմիջական շփումներից, անգամ ֆեյսբուքյան ուղիղ եթերներով հանդես չի գալիս։ Բայց այսպիսի իրավիճակը չի խանգարում, որ իշխանությունը իմիտացնի, թե շարունակում է վայելել ժողովրդի վստահությունը։

Սակայն իրենք էլ շատ լավ հասկանում են, որ այդ ամենը սոսկ իմիտացիա է և իրականության հետ կապ չունի: Հանրության մի մասին խաբել ու մոլորեցնել գուցե ստացվի, բայց իրենք իրենց խաբել հազիվ թե կարողանան: Սա չի կարող չանհանգստացնել իշխանություններին։ Իսկ այս պայմաններում նրանք ինչ-որ բաներ պետք է բեմադրեն իրենց դեմքը փրկելու նպատակով ։ Դրա համար էլ պատահական չէ, որ իշխանական քարոզչամեքենան առավելապես կենտրոնացել է պարտության համար մեղավորներ փնտրելու և ընդդիմությանը սևացնելու վրա։ Եվ այստեղ «մարտի են նետվում» ֆեյքերը, մանիպուլ յացիան և ապատեղեկատվությունը։ Զուգահեռ փորձում են իրականացնել «հակընդդեմ» քայլեր՝ ցույց տալու, թե իբր իշխանությունը պաշտպաններ ունի: Թեպետ նույնիսկ այստեղ են ծայրահղ ապաշնորհ:

Օրինակ՝ համացանցում պայթեց տեղեկություն, թե սյունեցիները փակել են ճանապարհը և թույլ չեն տվել 17 կուսակցությունների ստեղծած «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների և նրանց թեկնածու Վազգեն Մանուկյանի մուտքը Սյունիք։ Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ այդ օրը այց դեպի Սյունիք ընդհանրապես նախատեսված չի եղել։ Մասնավորաբար, Վազգեն Մանուկյանը Երևանում էր՝ իր գրասենյակում, Իշխան Սաղաթել յանն Արցախում էր, իսկ ԲՀԿ-ի ներկայացուցիչներն էլ օգնություն էին տարել Շուռնուխ գյուղ։ Թե ում ճանապարհն էին փակում կամ ինչ շոու էին անում, հարցը մնաց առկախ: Որոշ ժամանակ հետո լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ ակցիայի մասնակիցներն ուղղակի շփոթել են «Հայրենիքի փրկության շարժման»՝ Սյունիք կատարելիք այցի օրը։ Մի խոսքով, ապաշնորհության և արհեստականության իսկական թատրոն:

Հենց նույն տրամաբանության շրջանակում էլ փորձ եղավ իբր կանխել շարժման և Վազգեն Մանուկյանի այցը Գյումրի, երբ իշխանությունների (ըստ ԶԼՄ-ների, մասնավորաբար Անդրանիկ Քոչարյանի ու ռազմական ոստիկանության պետի) կողմից ուղղորդված մի քանի քաղաքացիներ փորձել էին փակել նրանց ճանապարհը, բայց չէր ստացվել։ Ո՞րն է տրամաբանությունը: Եթե քաղաքացիները կարողանում են փակել «հանրության կողմից լայն աջակցություն վայելող» Փաշինյանի ճանապարհը և թույլ չեն տալիս այցելել Սյունիք, ապա իշխանությունները ինչ-որ կերպ պետք է ցույց տան, իբր թե ընդդիմությունը շատ վայրերում է նման դիմադրության հանդիպելու։

Բայց իշխանությունների այս ճիգերը չեն կարող արդյունք տալ. անգամ իրենց շարքերում պատգամավորների մեծ մասը կա՛մ լուռ է, կա՛մ էլ ամաչում է խոսել, մարդամեջ դուրս գալ, իսկ մի քանի «անհայրենիքների» պաշտպանությունը հազիվ թե կարողանա փրկել Նիկոլին ու իր թիմին: Կասկած չկա, որ միայն ուրիշներին սևացնելու արդյունքում ինքնահաստատվող իշխանությունները հանրության աչքից ավելի են ընկնելու։ Այլոց մրոտելու միջոցով դեմքդ մաքրել չես կարող։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular