ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոստումների և իրականության անդունդը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում շարունակում էր ծաղրել ժողովրդին: Մանրամասների մեջ չենք մտնի, երեկ շատ է խոսվել այդ մասին: Սակայն արդեն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը միակ «փրկօղակ» համարում են ժամանակը: Այսինքն, հույս ունեն, որ ժամանակի ընթացքում հանրությունը կմոռանա կապիտուլ յացիոն պարտությունը, հազարավոր զոհերն ու Արցախի գերակշիռ մասի կորուստը: Այնինչ, հազիվ թե հասարակության գիտակից մասը երբևէ մոռանա այն ողջ պատուհասը, ինչ Նիկոլ Փաշինյանը բերեց մեր երկրի ու ժողովրդի գլխին: Ընդ որում, խոսքը միայն պատերազմի ու պարտության մասին չէ: Խոսքն ընդհանրապես անցած երկուսուկես տարվա մասին է: Հանրությունը հազիվ թե մոռանա, որ Նիկոլ Փաշինյանը խոստացավ ժպիտ բերել մարդկանց դեմքերին, բայց բերեց տխրություն, ցավ ու արցունք: Խոստացավ աննախադեպ ապահովություն, բերեց աներևակայելի անապահովություն, պատերազմ ու անմեղ զոհեր, վտանգ, որ շարունակվում է ամեն օր:

Խոստացավ բարեկեցություն, բայց բերեց գնալով մեծացող աղքատություն ժողովրդի մեջ և բարեկեցություն միմիայն իր թիմին: Խոստացավ սեր ու հանդուրժողականություն, բայց բերեց չարության, թշնամանքի ու ատելության աներևակայելի «դոզա», որի ծանր հետևանքները դեռ երկար ենք զգալու: Խոստացավ, որ Արցախյան հակամարտության կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին, բայց բավարարեց միայն Ադրբեջանի ժողովրդին: Վերջապես խոստացավ, որ պաշտոնը կթողնի, երբ հանրային պահանջ կլինի, սակայն շարունակում է ամուր կառչել աթոռից, երբ նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ հասարակության գերակշիռ, այսինքն՝ գիտակից մասը հստակ պահանջում է նրա հրաժարականը: Այնպես որ, հազիվ թե հնարավոր է մոռանալ տալ այս ամենը, ի վերջո, եթե այսօր բոլորը չեն շոշափելիորեն զգում նշյալի հետևանքներն իրենց մաշկի վրա, ապա շատ մոտ ապագայում կզգան: Դե, գուցե բացառությամբ իշխանավորների...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular