ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունվարի 21

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հաջող է գործնական շփումների տեսանկյունից: Կարող եք համախոհներ և օգնականներ փնտրել: Համարձակ ստանձնեք նույնիսկ շատ բարդ գործերը. հաջողության հասնելու շանսերը մեծ են: Հաճախ հաջող կլինեն անսովոր որոշումները: Իմպրովիզներ արեք, նպատակին տանող նոր ուղիներ փնտրեք: Հենց դուք հիմա կարող եք տեսնել այն հնարավորությունները, որոնք մյուսները չեն նկատել:

Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի ստացված ցանկացած տեղեկատվություն ստուգելը. վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել: Ցանկալի չէ գաղտնիքներով կիսվելը, կարևոր ծրագրերը քննարկելը: Այս ժամանակահատվածը հարմար է աշխարհիկ զրույցների, հաճելի հանդիպումների ու զվարճանքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Տրամադրությունը սովորականից հաճախ կարող է փոխվել, երբեմն մի մանրուքն էլ բավական կլինի, որ այն փչանա: Մի վշտացեք, քանի որ օրը ավելի լավն է, քան ձեզ է թվում: Ձեր շատ ապրումներ ու տագնապներ իրական պատճառ չունեն ու հայտնվում են միայն այն պատճառով, որ հուզական դաշտն անկայուն է: Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ձեզ: Աշխատեք անգործ չնստել, զբաղվել հետաքրքիր բանով, սովորել այն, ինչ կարող է պետք գալ կամ պարզապես գրավում է ձեզ:

Ինտուիցիան կօգնի կռահել շրջապատողների զգացմունքների և ապրումների մասին: Մտերիմների հետ հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է ընտանեկան գործերի համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, չեք մերժի նրանց օգնության խնդրանքները, միշտ կիմանաք՝ ինչպես բարձրացնել ձեզ համար թանկ մարդկանց տրամադրությունը: Հնարավորություն կունենաք հաշտեցնել հարազատներին, որոնք վերջերս շատ էին վիճում: Ձեզ կհաջողվի նաև որոշումներ գտնել, որոնք բոլորին դուր կգան: Հաճախ հենց ձեր շնորհիվ կպարզվի, որ վիճելու բան չկար:

Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն: Շուտով կսկսեք դրանք կյանքի կոչել հին ընկերների աջակցությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կենտրոնացեք երկարաժամկետ նպատակների վրա, այսօր դրանց հասնելու համար շատ բան կարող եք անել: Նոր հնարավորություններ կբացվեն կարիերայի ոլորտում. հավանական են ծանոթություններ մարդկանց հետ, որոնք ձեզ կօգնեն շահավետ գործարքներ կնքել կամ աշխատանք սկսել այնպիսի նախագծերի վրա, որոնք մեծ շահույթ կխոստանան: Կարևոր կլինի արագ հաջողություն չսպասելն ու պատրաստ լինել, որ աշխատանքի համար պարգևն ավելի ուշ է լինելու:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կարող եք հանգիստ ու կառուցողական զրուցել այն մարդկանց հետ, որոնց հետ վերջերս ընդհանուր լեզու չէիք գտնում: Կպարզվի, որ փոխադարձ վիրավորանքների ու դժգոհությունների համար ոչ մի պատճառ չի եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք բոլոր կարևոր գործերից գլուխ հանել օրվա առաջին կեսին: Դա ամենաարդյունավետ հատվածն է լինելու և չարժե այն զուր վատնել: Հնարավորություն կունենաք օգտակար ծանոթություններ հաստատել կամ ձեր կողմը գրավել ազդեցիկ մարդկանց՝ շահելով նրանց համակրանքը, հարգանքն ու վստահությունը: Անսպասելի գործնական առաջարկները կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կընձեռեն: Բաց մի թողեք նման հնարավորությունը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու համար և ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորություն կտա: Բացի այդ, նշված ժամանակահատվածը ռոմանտիկ անակնկալներով լի կլինի և հրաշալի է սիրային խոստովանությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է ընտանեկան հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան, կաջակցեն ձեր գաղափարները, այդ թվում՝ ամենահամարձակները: Մարդիկ, որոնք ժամանակին ձեզ նեղացրել են, կհասկանան, որ զուր են այդպես վարվել և կուզենան հարթել հարաբերությունները: Մտածեք՝ արժե արդյոք ընդառաջ գնալ նրանց, կարելի է արդյոք վստահել մարդկանց, որոնք արդեն մեկ անգամ հիասթափեցրել են ձեզ:

Լավագույն օրը չէ ձեզ ոչ հոգեհարազատ արարքներ գործելու համար: Լսեք ինտուիցիայի ձայնին, և այն անսխալ կհուշի՝ ինչպես է պետք գործել, ինչով արժե զբաղվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շտապել պետք չէ: Այն, ինչ հիմա կանեք, հեռու ապագայում պտուղներ կտա: Այո, ստիպված եք լինելու սպասել, բայց արժե: Չարժե խոստումներ տալ. դուք, իհարկե, կպահեք ձեր խոստումը, բայց դա անելն այնքան էլ հեշտ չի լինի, որքան հիմա կթվա: Արտահայտությունների մեջ զգույշ լինելը կօգնի շատ Կշեռքների խուսափել տհաճ պահերից:

Կարևոր կլինի օրը ճիշտ ծրագրելը, հանգստի համար ժամանակ թողնելը. գերհոգնածությունը կարող է սխալ որոշումների, չմտածված արարքների պատճառ դառնալ: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի շփումներին ընտրողաբար մոտենալը: Աշխատեք հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր շուրջն ամեն ինչ քննադատում են և մռայլ հայացքով են նայում կյանքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգիստ օր է: Բայց բողոքելու բան չկա. դուք ինքներդ օրն այդպիսին կդարձնեք: Տեղում նստել չեք կարողանա, անընդհատ նոր գործեր կստանձնեք՝ առանց անհանգստանալու, թե ինչպես եք ավարտին հասցնելու հները: Բարեբախտաբար, կողքին օգնականներ ու համախոհներ կունենաք, որոնք պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը:

Հնարավոր են չծրագրված ուղևորություններ: Պայմանների փոփոխությունը կբարձրացնի ձեր տրամադրությունը, հետաքրքիր գաղափարներ կտա: Շատ Կարիճներ կփոխեն իրենց ծրագրերը՝ հասկանալով, որ առաջնահերթությունները սխալ են դրել, թերագնահատել կամ չափազանց մեծ նշանակություն են տվել ուրիշներին: Նկատի ունեցեք, որ լավ է ոչ ոքի հետ չխորհրդակցել, այլ որոշումներն ինքնուրույն ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ինքներդ ձեզ ոչնչում սահմանափակել չեք ուզենա, իսկ դա կարող է ֆինանսական կորուստներով և այլ փոքրիկ տհաճություններով ավարտվել, բայց լուրջ խնդիրներ չի բերի: Դուք ուրախության բազում առիթներ կգտնեք, կշփվեք հաճելի մարդկանց հետ, համախոհների հետ կկիսվեք նոր գաղափարներով: Հնարավոր են անսովոր հանդիպումներ ու ծանոթություններ, որոնք երկար ժամանակ կհիշվեն:

Եթե այսօր ուղևորություններ եք ծրագրել, դրանց թեթևամտորեն մի վերաբերվեք, նախապատրատվելու համար ժամանակ մի խնայեք: Շատ Աղեղնավորների պետք կգա մանրուքները նկատելու և դիտումներից ճիշտ եզրակացություններ անելու ունակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործնական տեսանկյունից հաջող օր է: Դուք ճիշտ կգնահատեք ստեղծված իրավիճակն ու այն կօգտագործեք ի շահ սեփական հետաքրքրությունների, ճիշտ որոշումներ կընդունեք և նույնիսկ աննշան սխալներ չեք գործի: Ձեր մասնագիտական որակները դրսևորելու հնարավորություն կունենաք:

Բաց մի թողեք հին կապերը վերականգնելու, ինչպես գործնական, այնպես էլ անձնական բարդ հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորությունը: Դուք կկարողանաք ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնել, այդ թվում՝ նրանց, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Կարող եք պարզել անցյալի ոչ միանշանակ իրավիճակները և կբացահայտվի, որ վիրավորանքների համար ոչ մի պատճառ չի եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները: Հաճախ հենց դրանց շնորհիվ կկարողանաք հաջողության հասնել: Դուք ինքներդ շատ բանի ունակ կլինեք, իսկ եթե նաև համախոհներ գտնեք ու բացատրեք նրանց, թե ինչ և երբ է պետք անել, լրիվ անհաղթելի կդառնաք: Ձեր ձեռքբերումները ինչ-որ մեկի նախանձը կհարուցեն, բայց նոր թշնամիներ ձեռք չեք բերի, իսկ հներին արագ կզինաթափեք:

Երեկոն հարմար է հանգստի համար: Այդ հատվածը բարենպաստ է նաև ստեղծագործելու և սովորելու, ինչպես նաև ցանկացած զբաղմունքի համար, որը թույլ է տալիս ընդլայնել աշխարհայացքը, նոր բան իմանալ կամ սովորական բաներն այլ դիտանկյունից տեսնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ հագեցած օր է: Դուք բազում գործեր կունենաք և էլ ավելի շատ՝ հանդիպումներ ու բանակցություններ: Դրանք ձեզանից ջանքեր կպահանջեն, բայց դուք հրաշալի արդյունքների կհասնեք և գոհ կլինեք ձեզանից: Հին մրցակիցներից առաջ անցնելու, ինքնադրսևորվելու և ձեզ հաճելի մարդկանց համակրանքը շահելու հնարավորություն կունենաք: Վճռական գործեք և մի կասկածեք ձեր հաջողությանը: Ամեն ինչ կստացվի:

Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարևոր դեր կարող է խաղալ: Չի բացառվում՝ օրվա ինչ-ինչ իրադարձություններ ձեզ հետաքրքիր մտքեր տան կամ ստիպեն արմատապես փոխել ծրագրերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular