ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1000 խոշոր հարկատուների ցանկի ուշագրավ փոփոխությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020 թվականի հունվար-դեկտեմբերի ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների  և նրանց կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը:  Հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի մուտքերը 2020-ին կազմել են 50 մլրդ 671 մլն 32 հազար դրամ:

Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ 45 մլրդ 548 մլն 610 հազար  դրամ մուտքերով, երրորդ տեղում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 41 մլրդ 689 մլն 281 հազար դրամ մուտքերով:

 

Դրան հաջորդում է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը՝ 23 մլրդ 19 մլն 732 հազար դրամ մուտքերով, հնգյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ 18 մլրդ 794 մլն 418 հազար դրամ մուտքերով:

Խոշոր հարկատուների տասնյակում են «ՍիՓիԷս օիլ»-ը, «Ֆլեշ»-ը, «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն, «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն: Տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Արմենիա»-ն՝  13 մլրդ 14 մլն 380 հազար դրամ մուտքերով:

Նիկոլ Փաշինյանի ու, առհասարակ, բոլոր իշխանությունների «սրտի գործարար» Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկը՝ «Ալեքս էնդ հոլդինգը», 14-րդ տեղում է, «Սիթին»՝ 17, «Նատալի Ֆարմը»՝ 27, նրան անմիջապես հաջորդում է «Սպայկան»։

Նախորդ ցանկը, ինչպես գիտենք, հրապարակվել էր պատերազմի օրերին և ներառում էր՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարած հարկերը: Այդ ցանկը կրկին գլխավորում էր Գրանդ Տոբակոն՝ 36,215,146 վճարած հարկերով,երկրորդ հորիզոնականում էր Գազպրոմը՝ 34,866,254,  երրորդ հորիզոնականում էր՝ 31,310,374, Գեոպրոմայնինգը չորորդ տեղում էր՝ 16,264,679, Սիփիես Օյլը հինգերորդ՝ 14,360,761, վեցերորդ տեղում էր Ինտերնեյշնլ մասիս տաբակը՝ 12,726,970, յոթերորդ տեղում` Ֆլեշը՝ 11,953,130. Ֆիլիպ մորիս Արմենիան ութերորդն էր՝ 10,517,990, ՄՏՍ Հայաստանը իներորդը՝ 10,357,802, Հայաստանի էլեկտրական ցանցերը եզրափակում էր տասնյակը՝ 9,037,986 :

Իսկ ահա 2019-ի կտրվածքով պատկերը հետևյալն էր` տարվա արդյունքներով թիվ մեկ հարկատուն Գրանդ Տոբակոն էր՝ 57,049,477 վճարած հարկերով. Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը վճարել էր 51,360,135 միլիարդ դրամի հարկ, Գազրպոմ Արմենիան՝ 43,644,468 , Ինտերնեյշնլ Մասիս տաբակը՝ 19,223,271, Ջեյ Թի Այ Արմենիան՝ 16,441,136, Ֆլեշը՝ 15,990,106, Սիփիես Օյլը՝ 14,053,817, Ֆիլիպ Մորիս Արմենիան՝ 13,700,358, Գեոպրոմայնինգ Գոլդը՝ 13,665,344, Վեոն Արմենիան՝ 12,238,313: Սամվել Ալեքսանյանի Սիթին 20-րդն էր ՝ 7,832,204 դրամ վճարած հարկերով:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular