Ինչ նպատակով է իշխանության կողմից ստեղծվում հակակոռուպցիոն դատարան և հակակառուպցիոն կոմիտե
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ1or.am կայքը զրուցել է փաստաբան Գարիկ Սահակյանի հետ՝ պարզելու համար, թե իրականում ինչ նպատակով է իշխանության կողմից ստեղծվում հակակոռուպցիոն դատարան և հակակառուպցիոն կոմիտե։
— Պարոն Սահակյան, իշխանությունները ձեռնամուխ են եղել հակակոռուպցիոն դատարան և հակակառուպցիոն կոմիտե ստեղծելու գործին, սակայն շատերը թերահավատորեն նշում են, որ հակակոռուպցիոն դատարանները կարող են իշխանության ձեռքին զենք դառնալ: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքն այս նախաձեռնությունների մասին։
— Ես կարծում եմ, միանշանակ, դատական համակարգը բարելավելու համար:Դատավորների, դատական գործերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար անհրաժեշտ է, ոչ թե կոնկրետ այդ դատարանը ստեղծել, այլ պետք է պարզապես դատավորների քանակը ավելացնել։ Քանի որ, ինչպես գիտենք, իշխանության գալուց ևեթ վարչապետը անընդհատ բողոքում է դատական համակարգից և մենք կարող ենք մտածել որ այս նոր ներկայացվող օրինագծով՝ հակակոռուպցիոն դատարանի ստեղծմամբ, նպատակ է հետապնդում, որ այնպիսի դատական համակարգ ներդրվի, որը՝ իմ կարծիքով, փորձ կկատարի ծառայեցնել իշխանությանը։ Դրա համար ոչ թե անհրաժեշտ է նոր դատարանների ստեղծում, այլ պետք է պարզապես մեր դատական համակարգում ներդրվի այլ դատավորներ։ Այսինքն, դատավորների քանակը ավելացվի և նվազեցվի ծանրաբեռնվածությունը։ Պետք չի ստեղծել նոր դատարան, որը կարող է իր բուն սահմանադրական առաքելությունը չիրականացնել, այսինքն արդարադատություն չիրականացնի և նպատակ հետապնդի իշխանության այս կամ այլ քմահաճույքը կատարելու։ Թեպետ կարծում եմ, որ ոչ մի դատավոր չի ստանձնի նման քայլի, բայց դե իրենք միգուցե հենց այդ նպատակն են հետապնդում։
— Ռուսական կողմն անընդհատ հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները կատարվում են։ Բայց մենք փաստացի տեսնում ենք, որ Հայաստանի համար շատ կարևոր գերիների հարցը, այս փաստաթուղթը խախտվում է։ Ի՞նչ անել այս իրավիճակում։
— Ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ նշենք որ հենց անկյունաքարային էր և գերիները պետք է անհապաղ վերադարձվեն, այսինքն գան իրենց հայրենիք։ Սակայն, մինչ օրս տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում։ Եվ Փաշինյանի վերջին այս հանդիպումը Ռուսաստանում, հենց այդ հարցը, որ առանցքային էր և առաջնային Հայաստանի Հանրապետության համար. դա նույնպես չքննարկվեց և վարչապետը ասեց, որ գերիները առաջնային են, սակայն տեսնում ենք, որ այդ հարցը դեռ ի կատար չի ածվել։ Ամենակարևորը, որ պատերազմը ավարտվել է, իսկ մեր գերիները վերադարձված չեն։ Այս դեպքում ես չեմ խոսում որպես փաստաբան, այլ սա իմ կարծիքն է որպես ՀՀ քաղաքացի, ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ինքն իրենով ճիշտ չի և դրանից հետո էլ տեղի ունեցած այդ բանավոր հայտարարություն ասվածը, որը փորձում են թղթին հանձնել նույնպետ տրամաբանական և իրավաչափ չէ։
Սոնա Գիշյան