ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճանապարհների ապաշրջափակման խնդրի ճիշտ լուծումն անվտանգության երաշխիք կարող է լինել․ Մհեր Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի ճիշտ լուծումը կարող է ինքնին անվտանգային երաշխիք լինել: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԼՀԿ-ից պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցության վերականգնմամբ: Ըստ պատգամավորի՝ խնդիրն ունի քաղաքական, իրավական, տնտեսական կողմ: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ հաղորդակցությունների վերականգնումը բխում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից: «Այս բոլոր խնդիրների առկայության պայմաններում ո՞վ և ինչի՞ հիման վրա է որոշել երկրի շահի առկայությունը տվյալ դեպքում»,-հարցրեց պատգամավորը:

 

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման պարագայում չկա որևիցե բաղադրիչ, որը հաշվի չպետք է առնվի: Սակայն, այնուամենայնիվ, որպեսզի մենք այդ ճանապարհով գնանք, պետք է ձևավորվի հարթակ, որտեղ պետք է այդ հարցերը քննարկվեն, իմպուլսներ ստացվեն, այդ իմպուլսների հակաիմպուլսներ ձևավորվեն, որպեսզի ի վերջո հնարավոր լինի ապաբլոկավորել տնտեսությունը և լուծել տրանսպորտային ապաբլոկավորման խնդիրը: Ես անձամբ կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է լուծվի: Այդ խնդիրը չլուծելը մեզ ավելի անվտանգային իրավիճակում է դնում, քան այդ խնդրի լուծումը: Այդ խնդրի ճիշտ լուծումն ինքնին անվտանգային երաշխիք կարող է լինել»:

Իսկ թե ինչի վրա և ինչպես կանդրադառնա դա, փոխվարչապետը կարծում է, որ դա կարգավորումների խնդիր է: Նա համաձայնեց, որ այդ հարցում կա և իրավական, և տնտեսական վերլուծություններ, և ռիսկերի գնահատման խնդիր: Ըստ նրա, սակայն այդ խնդիրները պետք է քննարկել: «Եթե կա տպավորություն, թե այսօր այդ բոլոր խնդիրները լուծված են, և պատրաստի լուծումներ կան, որոնք պետք է հենց այսօր պայմանավորվեն և կնքվեն, դա այդպես չէ»,-ասաց Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ այս պահին դեռևս քննարկումների փուլը չի էլ սկսվել: Ամսվա վերջին լինելու է առաջին հանդիպումը ռուսական և ադրբեջանական կողմերի հետ միասին:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular