ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական շահարկումներ․ Լենան տրորեց «կարմիր գիծը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապացուցման կարիք չկա, քանզի յուրաքանչյուրի համար պարզ է, որ այս իշխանությունը հետևողականորեն վարկաբեկում է ՀՀ անվտանգության կարևորագույն կառույցը՝ բանակը, այս ամենը մեկ անգամ ևս փաստվեց Լենա Նազարյանի վերջին հարցազրույցում։ Ի՞նչ էր նրա ասածը։ Եթե համառոտ, ապա՝ «պետք է հաշտվենք պարտության հետ», «շարունակենք ապրել խայտառակված ու ստորացված»։ Սա մատուցվում էր «18 տարեկան երեխաների» կյանքն իբր փրկելու ցինիկ երեսպաշտությամբ՝ իրագործելով բանակին և զինվորին հակադրելու հակապետական քաղաքական գիծը։ Վերոնշյալ անձը գուցե մոռացել է, որ իր «թավշյա» ղեկավարն էր այդ երեխաներին տանում ստույգ մահվան՝ թույլ տալով պատերազմի սանձազերծում, հրաժարվելով ՀԱՊԿ-ի աջակցությունից, ապա՝ պատերազմը դադարեցնելու առաջարկներից՝ բազմաթիվ այլ քայլերով ուղղորդելով մեզ դեպի պարտություն։

Փաստ է այն, որ բանակը զինվորներն ու սպաներն են։ Զինվորների գերակշռող մասը ժամկետային ծառայողներն են՝ 18-20 տարեկանները։ Պայմանագրային զինվորները ավելի փոքր մասն են կազմում։ Նկատի ունենալով ՀՀ աշխարհաքաղաքաղաքական կացությունը՝ անհնար է միայն պայմանագրային զինվորներով մեր անվտանգությունն ապահովել։ Գուցե նրանց վարձատրությունը կարելի է բարձրացնել և ծառայողների թիվն ավելացնել, բայց ամբողջությամբ նրանք չեն կարող փոխարինել ժամկետային զինծառայողներին։ Ուստի, ծնողների զգացումների շահարկմամբ, ցանկացած փորձ ժամկետային զինծառայության մասնակի վերացման կամ փոխարինման մասին պետք է արմատապես կասեցվի։ Ավելին, պետք է բացառել ժամկետային զինծառայությունից խուսափելու բոլոր հնարավորությունները, որ այսօր կան։ Զինծառայությունից ազատվելու միակ պատճառը պետք է լինի առողջականը՝ ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունը։ Կրթությունը արտասահմանում շարունակելու, բուհն ավարտելու, արտերկրից գալով և գումար վճարելով կամ որևէ այլ նմանատիպ պատճառով զորակոչից խուսափելը պետք է բացառվի։ Տարեկետումներն էլ պետք է լինեն առավելագույն կես կամ մեկ տարով, տվյալ ուսումնական հաստատությունը կամ ուսուցման տվյալ տարին ավարտելու նպատակով, որպեսզի բուհական կամ այլ ուսուցումը չդառնա զինծառայությունից խուսափելու «օրինական» ճանապարհ։ Բացառիկ դեպքերում միայն, որևէ ոլորտում աշխարհահռչակ անձի զինծառայության հարցը պետք է լուծվի կառավարության որոշմամբ։

Մյուս կարևոր դրույթն այն է, որ հարկ է դադարել 18-20 տարեկաններին որպես երեխա դիտարկելը։ Նրանք անցած պատերազմում հերոսության և սխրանքի բազմաթիվ օրինակներ են ցուցաբերել։ Զինծառայությունը այդ տղաներին պետք է դարձնի տղամարդ և զինվոր, որոնք պատրաստ են ցանկացած պահի պաշտպանել իրենց երկիրը, ժողովրդին և հարազատներին։ Բանակի պարտավորությունն է առավելագույնս մարտունակ և զինվորական մասնագիտությանը լավ տիրապետող զինվորներ պատրաստել, որպեսզի նրանք բարձր արդյունավետությամբ կատարեն իրենց մարտական առաջադրանքը, և չզոհվեն վատ պատրաստվածության կամ վատ ղեկավարման հետևանքով։ Ինչ մնում է բանակը և զինվորին հակադրելու իշխանական տիկնոջ և նրա նմանների բարբաջանքներին, ապա հարկ է իմանալ մի քանի պարզ ճշմարտություններ։ Բանակը ստեղծվում է երկրի անվտանգությունն ապահովելու համար, այն բաղկացած է հիմնականում զինվորներից։ Եթե զինվոր պետք է դառնան ոչ թե երկրի անվտանգությունը պաշտպանելու, այլ ասենք՝ լավ սնվելու կամ «երեխա» մնալու համար, ապա ավելի լավ է այդ երեխաները մնան տանը։ Որքան էլ ցավալի է, բայց պատերազմում նաև զոհվում են և յուրաքանչյուր զոհ մեզանից մեկի որդին է, եղբայրը կամ հարազատը։ Սակայն այդ պատճառով ասել, թե մենք չպետք է փորձենք հզորացնել մեր բանակը և անհրաժեշտության դեպքում վերականգնել մեր հայրենիքի կորուստները, նշանակում է բանակի դերը հավասարեցնել զրոյի։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular