ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մտքի ու բարոյականության դեգրադացիա. ո՞վ ինչի համար է մեղավոր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Հայաստանի ինչ-որ մի վայրում` ներկայացվում էր դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհ, ինչ-որ մարդիկ կանգնել էին, որպեսզի թույլ չտան Վազգեն Մանուկյանի մուտքը Սյունիքի մարզ: Նախ, ինչպես հետո պարզվեց, Վազգեն Մանուկյանը նախատեսած այց չուներ Սյունիքի մարզ, այդ մարդիկ, ըստ երևույթին, խառնել էին ինչ-որ բան: Հետո ԲՀԿ պատգամավորների հետդարձի ճանապարհն էին փակել ու ինչ-որ անհասկանալի մեղադրանքներ ու պահանջներին էին ներկայացնում պատգամավորներին: Մանրամասն չեմ գրում, քանի որ տեսանյութերը համացանցում տարածված են:

Նախ սկսենք նրանից, որ մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի համակրել կամ հակակրել, պաշտպանել կամ ոչ, սիրել կամ չսիրել Վազգեն Մանուկյանին, Նիկոլ Փաշինյանին, Գագիկ Ծառուկյանին, Արթուր Վանեցյանին ու առհասարակ ցանկացած քաղաքական գործչի: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի նաև օրենքով չարգելված միջոցներով իր իշխանությունն իրացնի ցույցերի, հանրահավաքների, տարբեր ակցիաների միջոցով: Ոչ ոք իրավունք չունի արգելելու կամ չարգելելու: Սրա մասին չենք խոսելու: Նախ արձանագրենք, որ ճանապարհ փակած քաղաքացիները բոլորովին Սյունիքի բարբառով չէին խոսում, դա ակնհայտ էր, ակնհայտ էր նաև, որ նրանք արտաբերում էին իրենց նախապես բաժանված տեքստեր, կոնկրետ թիրախային մտքեր ու անուններ էին հիշատակում: Ինչևէ, Աստված իրենց հետ, կարող են նախապես հանձնարարված տեքստեր արտասանել, կամ որևէ քաղաքական գործչի մասին ոչ ստանդարտ բառամթերքով խոսեն` չնայած դա անընդունելի է, ու ամեն մարդ պետք է հասկանա, թե ինչ է խոսում ու կրի պատասխանատվություն իր ասածների համար: Հենց սրա մասին ենք խոսելու:

Ընդամենը մի միտք կա, որին ուզում եմ անդրադառնալ ու ավարտել դիսկուրսը: Ոչ միայն երեկվա, այլ մինչ այս նմանատիպ ակցիաների ժամանակ անպայմանորեն ներկա են մարդիկ, ովքեր վերջին պատերազմում կրած պարտության պատասխանատվությունն ու մեղավորությունը Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության վրայից փորձում են սահուն տեղափոխել ցանկացած ուրիշ մեկի վրա: Ու կապ չունի, թե այդ մեկն ով է` պաշտոնյա է, թե ոչ, կին է, թե տղամարդ, պատերազմի հետ ուղիղ կապ ունեցել է, թե ոչ: Իհարկե, պետք է նաև արձանագրել, որ, ըստ սցենարի, մեղադրանքի սլաքները սահուն ուղղվում են նախկին պաշտոյաներ, պաշտոնաթող գեներալներ, կուսակցությունների ղեկավարներ:

Դա նույն է, որ այսօր առատ ձյուն է եկել, Երևանում կատաստրոֆիկ վիճակ է ձնամաքրման աշխատանքների հետ կապված, բազմաթիվ ավտովթարներ են եղել, ու հանկարծ ես որոշեմ, որ դրա մեղավորը 1993թ.-ին Երևանի քաղաքապետ աշխատած անձն է` Վահագն Խաչատրյանը ու բողոքի ակցիա կազմակերպեմ նրա դեպ, փակեմ նրա ճանապարհը և այլն: Մառազմատիկ է հնչում, համաձայն եմ: Հիմա մարդիկ կան, որ ուղղակի ու անուղղակի, դիցուք, Վազգեն Մանուկյանին են մեղադրում Արցախի տարածքների մի մասն առանց կրակոցի Ադրբեջանին հանձնելու, հազարավոր զոհերի, վիրավորների, գերիներին վերադարձնել չկարողանալու և նման խնդիրների մեջ: Ես, անկեղծ ասած, մտքի ու բարոյականության նմանատիպ դեգրադացում չեմ տեսել:

Հասկանալի է, թե ինչ պատճառով են մարդկանց ուղարկում նման տեքստեր ասելու: Սա քաղաքական գործչին վարկաբեկելու եղանակներից մեկն է, ու կհաջողվի, եթե հավատացողները շատ լինեն: Ինձ անհանգստացնում է սակայն ուրիշ բան: Արդյո՞ք մեր երկիրը կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ նման վարքագիծ ունեցող մարդկանց դարձի չբերելու համար: Արդյո՞ք մարդիկ իրավունք ունեն որպես քաղաքացի ճիշտն ու սխալը, բանականն ու բնազդայինն այսչափ չտարբերելու, խառնելու, խեղաթյուրելու: Կարծում եմ ոչ, այն էլ հիմա, երբ երկիրը կանգնած է խորը անդունդի եզրին:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular