ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները եւ ձեւաչափը:

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը, որը հաստատության 5 տարվա ռազմավարական փաստաթուղթն է, ընդգրկում է մի շարք էական բաղադրիչներ. մասնավորապես` իրավիճակի վերլուծություն, նպատակների եւ խնդիրների սահմանում, նպատակների իրականացումն ապահովող միջոցառումների  հաջորդականություն ու ժամանակացույց, պատասխանատուներ, արդյունքների գնահատման չափանիշներ, ռիսկեր, բյուջե եւ վերահսկողության մեխանիզմներ:

Դպրոցի զարգացման ծրագիրը մշակելիս պարտադիր է նաեւ հաստատության առաքելության սահմանումը, դպրոցի ուժեղ եւ թույլ կողմերի բացահայտումը, հիմնախնդիրների ձեւակերպումը, դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը, ֆինանսավորման մեխանիզմները եւ այլն: Ցանկացած գործողության համար պետք է սահմանել ակնկալվող արդյունք, որը պետք է լինի չափելի, արտահայտվի կոնկրետ ցուցանիշներով` թվեր, տոկոսներ, բնութագրիչներ: Յուրաքանչյուր գործողության համար պետք է կատարվի նաեւ ֆինանսական հաշվարկ` նշելով ֆինանսավորման աղբյուրը:

Զարգացման ծրագիրը հաստատում եւ դրա իրականացման ընթացքը վերահսկում է  դպրոցի կառավարման խորհուրդը` 5-ամյա ծրագրի հիման վրա կազմված աշխատանքային պլանների կատարողականների հաստատման միջոցով: Այդ նպատակով կառավարման խորհուրդը տարեկան առնվազն երկու անգամ քննարկում է ծրագրի դրույթների կատարողականները` տալով համապատասխան գնահատականներ, տնօրենին ապահովելով շարունակական խորհրդատվությամբ եւ այլ աջակցությամբ: Դպրոցի զարգացման ծրագրի իրականացմանը կարող են ներգրավվել համայնքի եւ այլ հաստատությունների ներկայացուցիչներ:

Համաձայն հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրության` զարգացման ծրագիրը տնօրենի հավակնորդից պահանջվող հիմնական փաստաթղթերից է, որի մշակման համար հավակնորդը հանդիպում է սովորողների, ծնողների եւ մանկավարժների հետ, ապա ծրագիրը ներկայացնում մանկավարժական ու ծնողական խորհուրդներին՝ նրանց քվեն ստանալու համար: Ընտրվելուց հետո զարգացման ծրագիրը դառնում է տնօրենի գործունեության հիմնական ուղենիշը, որը միաժամանակ նրա գործունեության արդյունավետության գնահատման առաջնային չափանիշն է: Զարգացման ծրագրի չկատարելը կամ ոչ բավարար կատարելն օրինական հիմք է տնօրենին անվստահություն հայտնելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular