ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության խոսքի ու գործի անլրջությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես և ակնկալվում էր, հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումից փորձագիտական և քաղաքական հանրություն առանձնապես սպասելիքներ չուներ։ «Հանկարծ նոր վատ բան չանի, թե չէ լավը՝ դժվար թե կարողանա անել»․ մոտավորապես այսպիսի ձևակերպմամբ էին սպասելիքները, թեև հույս կար, որ գոնե գերիների հարցով որևէ առաջընթաց կլիներ: Բայց, պարզվեց՝ իզուր, ոչ մի նոր ձեռբերում ուղղակի չկար: Օրերս ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանն անդրադառնալով գերիների հարցին՝ ասել էր.

«Բոլորս հասկանում ենք, որ գերիների հարցը մեկ օրվա մեջ լուծման հարց չէ: Բոլորս հասկանում ենք, եթե այդ հարցը մեկ օրվա մեջ լուծում ստանալու լիներ, ապա դա շուտ լուծված կլիներ»:

Այս պատասխանը մոտավորապես հիշեցրեց այն փաստը, որ օրինակ պատերազմի ավարտից մեկ ամիս անց դեկտեմբերի 8-ին ԱԺ-ում գերիների հարցով հրատապ քննարկում անցկացրեց: Զավեշտալի է, բայց մեկ ամիս անց՝ հրատապ քննարկում: Թերևս հարկ է պատերազմը սկսելու դեպքում դիվանագիտական հարթակում պարտությունը չընդունող նախարարին հիշեցնել, որ գերիները հարցը ոչ թե պետք է լուծվեր հենց ամսի 11-ին և մեկ օրում այլ պատերազմի ավարտից անցած արդեն 60 օրերի ընթացքում: Այս ամենին զուգահեռ մի առանցքային դիտարկում ևս․ ինչպե՞ս մեկ օրում, ավելի շուտ՝ մեկ գիշերում որոշվեց Արցախի կապիտուլյացիայի, տարածքների հանձնման հարցը, ինչպե՞ս մեկ գիշերում որոշվեց երեք օրում ազատել բնակեցված գյուղերն ու թաղամասերը, ամենաանտրամաբանական ժամկետներ սահմանել զորքի հետքաշման համար:

Այդ ինչպե՞ս բանավոր համաձայնությամբ որոշվեց թշնամուն հանձնել Սյունիքի մարզի բնակավայրերն ու տները: Իսկ իշխանության ներկայացուցիչները շարունակում են լուրջ դեմքերով ասել այն, ինչը պետք է այդպես լիներ առանց հայտարարելու անգամ․ ինչպիսին է օրինակ, «գերիների հարցը մեր օրակարգում է», «այն առաջնային հարց է»: Այո, բոլորիս համար է գերիների վերադարձը առաջնային հարց, պարզապես դա անողը պետք է հենց իշխանությունը լինի: Լուրջ դեմքերով խոսելու փոխարեն լուրջ քայլերի գնացեք, կամ պարզապես ընդունեք, որ այդ հարցը դուք չեք կարող լուծել, որովհետև դուք, առհասարակ, Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների օգտին որևէ հարց չեք կարողանում լուծել:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular