ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջական ի՞նչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել սրտի զարկերի արագացումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սրտի զարկերի արագացումը բավական տարածված խնդիր է, սակայն մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում դրան՝ համարելով այն ոչ շատ կարևոր, մինչդեռ մասնագետները նախազգուշացնում են, որ անոթազարկի հաճախակի արագացումը լուրջ խնդիր է, որը կարող է պայմանավորված լինել մի շարք վտանգավոր խանգարումներով։

Սրտաբան Յուրի Կրեմնյովի խոսքով՝ սրտի զարկերի արագացումը լուրջ պատճառ է մասնագետին դիմելու և բուժզննում անցնելու համար, քանի որ այն կարող է հուշել մի շարք վտանգավոր խնդիրների, այդ թվում անգամ նյարդային համակարգի կամ ներզատական համակարգի խանգարումների մասին։ Բժշկի խոսքով՝ նման դեպքերում հատուկ բուժզննումը թույլ կտա մասնագետին հստակ պարզել խանգարման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը։

Միևնույն ժամանակ Կրեմնյովը նախազգուշացնում է, որ հևոցով ու այտուցներով ուղեկցվող սրտխփոցն արդեն իսկ վկայում է սրտամկանի աշխատանքի չափազանց լուրջ խանգարումների մասին, ինչը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Ինչպես բացատրում է սրտաբանը, անոթազարկի արագացումը կարող է լինել սրտային անբավարարության մասին հուշող ախտանշան, սակայն այս խնդրով կարող են դրսևորվել նաև նյարդային կամ էնդոկրին համակարգերի հետ կապված դիսֆունկցիաները, ուստի նման հավանականությունը ևս չի կարելի բացառել։

Ներզատաբան Անտոն Պոլյակովն իր հերթին ընդգծում է, որ սրտխփոցն ու անոթազարկի արագացումը կարող են լինել նաև շաքարային դիաբետով, ճարպակալումով ու լիպիդեմիայով պայմանավորված վտանգավոր խանգարումների մարկերները։ Բացի այդ, դրանց առկայությունը կարող է լինել նաև զարկերակային բարձր ճնշման պատճառ։

Ինչպես նախազգուշացնում է մասնագետը, նման դեպքերում խնդիրն անուշադրության մատնելը կարող է շատ վտանգավոր լինել ու դառնալ աթերոսկլերոզի զարգացման            պատճառ, իսկ այս վտանգավոր հիվանդությունն իր հերթին կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի կամ գլխուղեղի կաթվածի զարգացման, իսկ հետագայում նաև մահվան։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular