ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հինգ հասանելի մթերք, որոնք պետք է լինեն սննդակարգում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
aspekty.net-ը գրում է, որ Բրիտանական սննդի ինստիտուտի գիտնականները կազմել են մատչելի մթերքների ցուցակ, որոնք շատ առողջարար են և պետք է առկա լինեն յուրաքանչյուր մարդու սննդակարգում:
 
Ըստ ուսումնասիրության` «մատչելի գերմթերքների» ցուցակում ներառվել են բուլղարական պղպեղը, քուջութի սերմերը, ծովակաղամբը, քրքումը և սունկը:
Բուլղարական պղպեղը, ըստ մասնագետների, հարուստ է A, B և C վիտամիններով, հակաօքսիդիչներով և այլ օգտակար նյութերով: Այդ նյութերի շնորհիվ պղպեղն ուժեղացնում է իմունային համակարգը և օգնում մարմնին դիմակայել քաղցկեղային ուռուցքների առաջացմանը:
 
Քուջութը ցուցակում իր տեղն է զբաղեցրել առողջարար և հեշտությամբ մարսվող բուսական ճարպերի առատության շնորհիվ: Այն նաև պարունակում է A, C, E և B խմբի վիտամիններ, հանքանյութեր՝ մագնեզիում, ցինկ, ֆոսֆոր, երկաթ և կալցիում: Այս ամենի հետ միասին քնջութը շատ կալորիական չէ. 100 գ քուջութը տալիս է 560 կկալորիա, իսկ 100 գ քնջութի յուղը 884 կկալորիա, որը ավելին է, քան կարագի մեջ:
Ծովային ջրիմուռները՝ ծովակաղամբը, բրոմի, կալիումի, երկաթի, մագնեզիումի, ֆոլաթթվի և այլ թթուների լավ աղբյուր է: Այնուամենայնիվ, ի տարբերություն նախորդ մթերքների, դրանք այնպիսի ոչ ծովային երկրների համար են ինչպիսին օրինակ Հայաստանն է, այնքան էլ մատչելի չեն, որքան էլ ցանկալի լինի դա:
Քրքումը հայտնի համեմունք է, որը կանխում է արյան անոթներում արյան մակարդուկների առաջանալը և բարենպաստ ազդեցություն է ունենում սիրտանոթային համակարգի վրա:
 
Ինչ վերաբերում է սնկերին՝ դրանք օրգանիզմին մատակարարում են սպիտակուցներ և հանքանյութեր և միևնույն ժամանակ պաշտպանում են օրգանիզմը անոթային պաթոլոգիաներից: Հետաքրքիր է այն, որ սունկը պարունակում է շատ քիչ կալորիա, բայց բավականին շատ ունի այնպիսի սննդանյութեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular