ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես սգում եմ բաց աչքերով». Անժելա Սարաֆյանը Instagram–ից ջնջել է բոլոր լուսանկարները

ՄՇԱԿՈՒՅԹ

Ամերիկահայ ճանաչված դերասանուհի Անժելա Սարաֆյանը, որը բավականին ակտիվ է սոցցանցերում և հաճախ է լուսանկարներով ուրախացնում երկրպագուներին, Instagram–ի իր էջից ջնջել է բոլոր հրապարակումներն ու լուսանկարները։

Դերասանուհին չի ջնջել էջը, նրան շարունակում են հետևել ավելի քան 150 հազար օգտատերեր։

Նրա քայլն ամենայն հավանականությամբ կապված է արցախյան պատերազմի և դրա ողբալի հետևանքների հետ։

Սարաֆյանը Twitter-ի իր էջի սկզբնամասում տեղադրել է նոյեմբերի 15-ին Արցախյան պատերազմի և հայ ժողովրդի ցավի մասին գրառումը։

«Ես ողջ կյանքս սգում էի մի բանի համար, ինչը չէի կարողանում հասկանալ։ Ես ծնվելուց ի վեր գիտեի այդ ցավի մասին։ Այսօր ես սգում եմ բաց աչքերով» - գրել էր Սարաֆյանը։

Իր հրապարակման մեկնաբանություններում դերասանուհին գրել էր, որ աղոթում է բոլոր նրանց համար, ում մենք կորցրինք, և նրանց համար, ովքեր շարունակում են ապրել։ Սարաֆյանը նաև գրել էր, որ Հայաստանը պետք է նորից կառուցել, երաժշտության, ֆիլմերի, բանաստեղծությունների, նկարների միջոցով լսել մեր նախնիների ձայնը։

Նոյեմբերի 15-ի հրապարակումից հետո Սարաֆյանը Twitter-ում ընդամենը երկու գրառում է արել։ Նա շնորհավորել է իր հետևորդներին Ամանորի կապակցությամբ և գրել ԱՄՆ–ի նախագահական ընտրությունների մասին։

Հիշեցնենք, որ Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը «Մթնշաղ. լուսաբաց. մաս 2» ֆիլմում։ Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular