ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ այլ՝ «իմքայլական» իրականության մեջ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին մեկնարկեց ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը, օրակարգում ներառված էր 46 հարց: Արտաքուստ սա քառօրյա նիստերի համար բավականին հագեցած օրակարգ է։ Սակայն առաջին տպավորությունը խաբուսիկ է, քանզի երկրի առաջ ծառացած և կենսական նշանակություն ունեցող հարցերից ոչ մեկը չկա։ Փաստացի պառլամենտական երկրի օրենսդիր մարմինը իր օրակարգում ներառում է ստեղծված իրադրության հետ ոչ մի աղերս չունեցող հարցերի մի ամբողջական խմբաքանակ, երբ երկրում տիրում է ակնհայտ քաղաքական ճգնաժամ, պետությունը կանգնած է տնտեսական կոլափսի եզրին, առկա է անվտանգային, սահմանային հարցերի, գերիներին առնչվող չլուծված խնդիրների անվերջ շարան։

Ավելին, երբ առաջարկվում է ԱԺ օրակարգում ներառել անհետ կորածների հայտնաբերման և գերիների վերադարձի, ինչպես նաև ռազմական գործողության ժամանակ եւ խաղաղ պայմաններում անհետ կորած, գերի ընկած պայմանագրային զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված եւ կամավորագրված անձանց ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ գերի ընկած քաղաքացիական անձանց ընտանիքի անդամներին դրամական օգնություն տալու ու պետական նպաստ սահմանելու մասին նախագծեր, իշխանական խմբակցությունը միահամուռ դեմ է քվեարկում։

Փոխարենը իշխանության «կարկառուն» պատգամավորներից մեկը թիվ մեկ ամբիոնից հոխորտում է, թե «գերիների հարցը շահարկելն ընդամենն իշխանության աթոռը վերցնելու օրակարգ է», իսկ մեկ այլ պատգամավորուհի էլ վստահեցնում է, թե՝ «մենք այսօր ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունը ընդդիմություն է»։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետներից մեկը, վիճակն իսկապես չափազանց ծանր է, իսկ «իմքայլականների» պահվածքը ցույց է տալիս, որ նրանք բացարձակ այլ իրականության մեջ են, որը ոչ մի աղերս չունի բուն իրականության հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular