ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ օրերի մասնակցության համար նախատեսված գումարային վճարումները թերի են վճարվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատերազմին, ընդ որում զինվորական կոմիսարիատի ծանուցմամբ մասնակցած զինծառայողներից դժգոհություններ կան, որ այդ օրերի մասնակցության համար նախատեսված գումարային վճարումները թերի են վճարվում։
Մասնավորապես, պայմանական մասնակցել է քառասուն օր, վճարում են հինգ օրվա համար, երբ համապատասխան փաստաթղթով երևում է քառասուն օր, կամ մի պետական հիմնարկից ուղարկում են այլ հիմնարկ, այդպես էլ խնդիրները թողնելով չլուծված։
Պարոնայք չինովնիկներ, կտրվեք ձեր բազկաթոռներից և կատարեք ձեր պարտավորությունները, հետո ինչ, որ անկախ ձեր կատարած աշխատանքի որակից ստանում եք և աշխատավարձ, և պարգեվավճար։
Պարոնայք քաղաքական, ռազմական իշխանություն, իրավապահներ, որտե՞ղ է ձեր հսկողությունը, քանի՞ պաշտոնյա է իր հանցագործ անգործության կամ յուրացման համար ենթարկվել պատախանատվության։
Հազարավոր քաղաքացիներ պատերազմի սկսման իսկ պահից ձեր իսկ խնդրանք հորդորով, թողնելով ընտանիքը, մեկնեցին առաջնագիծ։ Այդ ընտանիքներից շատերն անգամ այդ օրերին հացի կարոտ են մնացել։
Արդյո՞ք սա այն խնդիրն է, որ  իրավունքների խախտման հարցով պետք է դիմեն իրավապաշտպաններին։
Հարկավոր է՝
Ողջամիտ ժամկետում ապահովել նախատեսված վճարումները։
 Խնդիրներ առաջանալու դեպքում, օրինակ, տարբեր ռազմաճակատի հատվածներում իրականացրած ծառայության հանրագումարը որքա՞ն է կազմում, ապացուցման բեռը դնել ոչ թե զինվորի, այլ պաշտոնական հարցումներով ճշտել և ապահովել վերջնական վճարումը։

Ամենախիստ պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձին, ով իր վրա դրված պարտավորությունը թերի է կատարել, կամ արարքի մեջ կա Հհ քրեական օրենսգրքով նախատեսված արարք։
Պարոնայք պաշտոնյաներ, մինչ ձեր կոնտինգենտից շատերը պատերազմի օրերին համացանցային հաղթանակային դիֆերամբներ էիք ձոնում, այս որակը օրական ռեժիմով նայել է  մահվան աչքերին ու մարտնչել իրենից մի քանի անգամ  գերակշռող ոսոխի  դեմ։
Հարկավոր է իմանալ։ Երբ իշխանավորը, նրա լիազոր մարմինները  չեն կատարում իրենց վրա դրված պարտավորությունները և առաջանում է իրավունքի տոտալ խախտում, որն այլևս հնարավոր չէ վերականգնել պետական գործիքակազմով, անձի մոտ կարող է ձևավորվել դիմադրության իրավունք՝ բխող բոլոր հետևանքներով։

Լևոն Բաղդասարյան
Գլխավոր տնօրեն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular