ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական ապրանքների «ֆեյք» էմբարգոն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է` նախորդ տարի 6 ամսով դադարեցվեց թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Դադարեցվեց ներմուծումը, սակայն դրանով ներքին շուկայում թուրքական ապրանքների իրացման շրջանը չավարտվեց։ Առնվազն առաջիկա ամիսներին հայկական շուկայում թուրքական ապրանքների պակաս չի լինելու։ Այն բանից հետո, երբ հայտարարվեց էմբարգո կիրառելու մասին, ոլորտում գործող տնտեսվարողները մի պահ դադար վերցրեցին։ Սպառողները սկսեցին բոյկոտել թուրքական ապրանքների սպառումը։ Բայց ինչպես սովորաբար լինում է նման իրավիճակներում, դա կարճ տևեց։ Թուրքական ապրանքները բոյկոտելու մասին հիմա արդեն քչերն են հիշում։ Դրանք առաջվա նման շարունակում են պահանջարկ ունենալ։ Ու այդ պահանջարկն էր պատճառը, որ շատերը շտապեցին համալրել իրենց պահեստները։

Ըստ էության, չնայած թուրքական ապրանքների ներմուծումն այլևս արգելված է՝ այսօր Հայաստանում դեռևս բավական մեծ քանակությամբ թուրքական ապրանքներ կան, որոնք սպասում են իրացման։ Այս ընթացքում մարդիկ այնքան ապրանք են ներկրել, որ կարող են առնվազն մինչև արգելանքի ավարտը լիուլի բավարարել պահանջարկը։ Զարվեշտալի է, բայց մինչ մի կողմից՝ արգելանք ենք սահմանել թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ, մյուս կողմից՝ իշխանությունները խոսում են Թուրքիայի հետ տնտեսական կապեր հաստատելու և առևտուր անելու մասին։ Դժվար է պատկերացնել, որ էմբարգոյի կիրառման պայմաններում կարելի է այդպիսի մտադրություններ ունենալ։ Դա նշանակում է, որ շուտ թե ուշ էմբարգոն պիտի վերանա։ Եթե նույնիսկ չվերանա, դեռ հարց է, թե էմբարգոյի պայմաններում ինչքանո՞վ կհաջողվի մեր շուկան պաշտպանել թուրքական ապրանքների ներմուծումից։ Արդյոք հնարավո՞ր չէ թուրքական ապրանքներ ներմուծել այլ երկրների միջոցով։ Այս հարցերի պատասխանն առայժմ այնքան էլ միանշանակ չէ։ Ժամանակը ցույց կտա, թե դա որքանով կհաջողվի։

Փաստ է այն, որ մինչ այդ, առայժմ ներքին շուկայում թուրքական ապրանքների պակաս չի լինի՝ չնայած արդեն խոսվում է դրանք իրանական ապրանքներով փոխարինելու մասին։ Իշխանություններն առայժմ ոչինչ չեն ասում այն մասին, թե ինչքան են մտադիր պահպանել էմբարգոն թուրքական ապրանքների նկատմամբ։ Եթե դա պետք է ավարտվի 6 ամսով, ապա ոչինչ էլ չի տա։ Ընդհակառակը՝ դրա հետևանքով մեր տնտեսությունը նաև որոշակի վնասներ կարող է կրել։ Հայտնի է, որ թուրքական ապրանքների մեջ կան նաև այնպիսիք, որոնք արտադրվում են տեղում։ Թուրքական ներմուծման արգելումը հնարավորություն է տալիս, որպեսզի տեղական արտադրողներն ավելացնեն իրենց արտադրության ծավալները։ Բայց դրա համար հարկավոր են ներդրումներ։

Ըստ էության, հիմա մարդիկ չգիտեն՝ կատարե՞ն այդ ներդրումները, թե՞ ոչ։ Իսկ եթե վաղը կրկին վերադառնանք թուրքական շուկա և սկսենք այնտեղից ներմուծումներ իրականացնել, ի՞նչ իրավիճակում կարող է հայտնվել թուրքական ապրանքները տեղական արտադրանքով փոխարինած բիզնեսը։ Կարող են լինել նաև այնպիսիք, ովքեր մտածում են տեղում նման ապանքների նոր արտադրություն կազմակերպելու մասին, բայց կրկին նույն անորոշության առաջ են կանգնած։ Ակնհայտ է, որ սրանք այնպիսի հարցեր են, որոնց պատասխաները պետք է տան իշխանությունները։ Բայց իշխանությունները տեղից չեն շարժվում։ Հայտարարել են թուրքական ապրանքների ներմուծումը 6 ամսով արգելելու մասին ու իրենց անելիքը համարել ավարտված։ Այդպես էլ այդ հայտարարությունից հետո ոչինչ չարեցին թուրքական ապրանքների մի մասը գոնե տեղականով փոխարինելու, տեղում արտադրելու համար։ Չկա ոչ մի ծրագիր, պետական ոչ մի աջակցություն տեղական արտադրողին։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular