ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտության հոգեբանական բարդույթը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է,  փիլիսոփաներն ու հոգեբաններն են փաստում՝ պարտությունը նախ վրա է հասնում մարդկանց ուղեղներում և հոգիներում։ Եթե մարդու միտքն ու հոգին ընդվզում են պարտության դեմ, չեն հաշտվում, վաղ թե ուշ հնարավոր է մեջքը շտկել և ռևանշի գնալ։ Փաստ է, որ ավելի քան 27 տարի մենք ունեինք հաղթողի հոգեբանություն, ինչպես նաև կարգավիճակ։ Մեզ շատ քիչ բան էր պակասում այդ հաղթանակն ամրագրելու և մեզ համար առավելագույն շահեկան արդյունք ունենալու համար։ Եվ հակառակը՝ Ադրբեջանը պարտվածի, կորցրածի, խնդրողի դերում էր և միշտ կարող էր կոտրվել, զիջել և համաձայնել աշխարհի ու բանակցողների պահանջների հետ։ Բայց 26-27 տարի շարունակ այդ պարտված երկրի կոռումպացված ղեկավարը, որին մենք շարունակ ծաղրում էինք և լուրջ չէինք վերաբերվում, ոչ մի փաստաթուղթ չստորագրեց, ոչ մի զիջման չգնաց, երբեք չարտաբերեց «պարտություն» բառը, խնդրողի դերում հանդես չեկավ, շարունակ երազեց ռևանշի մասին։ Իսկ ի՞նչ արեցինք մենք։

Մեր ապիկար իշխանությունը ոչ միայն 44 օր միայն սխալներ թույլ տվեց և հապճեպ, թաքուն ու անհասկանալի պայմաններում ստորագրեց ամոթալի կապիտուլյացիայի ակտը՝ համաձայնելով հակառակորդի բոլոր լկտի պահանջների հետ, այլև այնպես կոտրվեց ու բարոյալքվեց, որ խելակորույս զիջում է բոլոր հարցերում՝ գրավոր ու բանավոր պայմանավորվածություններով։ Փաստացի, մեր իրական և առավել ամոթալի պարտությունն սկսվել է նոյեմբերի 9-ից հետո։ Կռվի դաշտում պարտվելն այդքան ամոթալի չէ, որքան կռվից հետո այդ անասնական վախն ու զիջումների պատրաստ զոհի կեցվածքը։ Որի մտքով անգամ չի անցնում, որ կարելի է հակադրվել, դիմադրել, չստորագրել, ինչ-որ բան պահանջել։ Որը մի կողմից չի կարողանում հաղթահարել սեփական վախերը, մյուս կողմից չի ուզում զիջել աթոռը և փորձում է ամեն մի հերթական պարտություն կոծկել ու անգրագետ զանգվածին՝ որպես հաղթանակ ներկայացնել։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular