ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունները մեզ հուշում են, որ ռազմական գործողությունները նրանց օրակարգից դուրս չեն եկել. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան և Ադրբեջանը չեն թաքցնում իրենց նպատակները, ինչը սպառնալիք է Հայաստանի և Արցախի համար: Թուրքիան և Ադրբեջանը նույնիսկ վերջին ռազմական գործողություններից հետո շարունակում են  պահանջատիրական բնույթի հայտարարություններ, որոնք վերաբերում են Հայաստանի տարբեր շրջաններին, այդ թվում՝ Սյունիքի մարզին, և ինչպես ժամանակն ու պատմությունն են ցույց տվել, նրանք իրենց արգելող որևէ գործոն չունեն ռազմական գործողությունների միջոցով իրենց նպատակներին հասնելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Կարսում կայանալիք Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժություններին:

Նշենք, որ ինչպես փոխանցում է «Razm.Info» կայքը, թուրքական «Հաբերթուրք» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Կարսում Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ ներգրավվելով տանկային, հրետանային միջոցներ, ուղղաթիռներ ու հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:

Աբրահամյանի  խոսքով՝ առաջիկայում ակնկալելի է, որ կրկին կլինեն Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժություններ, որը մեզ հուշում է, որ ռազմական գործողություններն Ադրբեջան -Թուրքիա օրակարգից դուրս չեն եկել, և մեր քաղաքականությունը պետք է հաշվի առնի այդ ամենը:

«Ցավալիորեն, ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան հոգեբանական ազդեցության ճնշման մեծ թվով լծակներ է ձեռք բերել, որոնք կիրառում  է Հայաստանի վրա, և այս զորավարժությունները  դրանցից մեկն են: Պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ նա մեծ ամբիցիաներ ունի տարածաշրջանում առավելություններ ստանալու և իր մրցակիցներից առաջ անցնելու համար, և նա ամեն ինչ անում է, որ տարածաշրջանում ամրապնդի իր դիրքերը, և սա նաև այդ դրսևորումներից մեկն է:  Հաշվի  առնելով, որ զորավարժություններ անցկացնող ուժը մեր նկատմամբ թշնամական տրամադրված երկիր է, արդեն իսկ նրա կողմից զորավարժությունների անցկացումը մեզ համար պետք է մտահոգիչ լինի»:

Անդրադառնալով հարցին՝  հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող զորավարժությունները՝ արդյո՞ք ՀՀ-ն էլ չպետք է զորավարժություններ անի, Աբրահամյանը նշեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբն ամեն տարվա համար ունի իր մարտական պատրաստության պլանը, որի մեջ մտնում է նաև զորավարժությունների անցկացումը։ Այս պարագայում զորավարժությունների անցկացումը, զորքերում զգոնության բարձրացմանը կամ սպառնալիքների չեզոքացմանն   ուղղված քայլերը սպասելի են, սակայն պետք է որոշի Գլխավոր շտաբը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular