ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է իրականում խլում ժողովրդի իշխանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը լրատվականներից մեկին տված հարցազրույցում նշել է, թե փորձ է արվում խլել ժողովրդի իշխանությունը: Այս միտքը քանիցս հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը և բազմաթիվ այլ իմքայլականներ: Պարզ է, որ եթե Փաշինյանը նման բան չասեր, Հովակիմյանի մտքով անգամ չեր անցնի նման նախադասություն արտաբերել: Այն, որ նման միտքը քաղաքական տեսանկյունից ոչ մի քննադատության չի դիմանում, ակնհայտ է:

Քաղաքագիտության առաջին կուրսի ցանկացած ուսանողի հարցրեք, թե ինչ կարծիք ունի այս մտքի հետ կապված, միանգամից կասի, որ սա հակաքաղաքագիտական, հակաքաղաքական մառազմ է, անիմաստ բառերի կույտ: Ընդհանրապես զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանի մտքով անցել է երկնել նման բովանդակությամբ միտք իր վարչապետության երրորդ տարում, քանի որ Նիկոլ Փաշինյանը թերթի խմբագրից քաղաքական ու պետական գործիչ չի կարողանում դառնալ: Ոչ թե չի ուզում, այլ չի կարողանում: Բնությունը մարդուն այդպիսին է ստեղծել: Ինչևէ, առաջ անցնենք:

Վահագն Հովակիմյան գործչին ընդհանրապես չենք քննարկում: Դա պարզապես ժամավաճառության նման բան կլինի: Անթույլատրելի է ժամանակ ծախսել մեկնաբանելու 0 քաղաքական անցյալ և կշիռ ունեցող պատգամավորի մտքերը, քանի որ ինչպես Քաղաքացիական Պայմանագրի խոսնակն էր նշել, Նիկոլի ուսապարկն ավելի շատ ձայն կհավաքեր, քան իքս պատգամավորը: Իհարկե, խոսնակն այդ ձևակերպումը տվել էր այլ պատգամավորի մասով: Բայց դա կապ չունի, ՔՊ խոսնակը նույն բանը կարող է ասել, եթե մի օր Վահագն Հովակիմյանը որոշի դուրս գալ Իմ Քայլը խմբակցությունից: Հիմա հասկանանք՝ ինչ ասել է ժողովրդի իշխանություն: Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացնում ու խեղում է ամեն մի առողջ միտք, գործընթաց, իրադարձություն: Նա ասում է, որ 2018թ. Իմ քայլի օգտին քվեարկել է 70 տոկոսը ընտրություններին մասնակցած քաղաքացիների, հետևաբար այսպես կոչված ժողովրդի իշխանությունը պատվիրակված է իրեն: Ճիշտ է ասում Նիկոլ Փաշինյանը: Սակայն կա մի մեծ բայց:

Նախ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48 տոկոսը, Իմ քայլը ստացել է այդ այդ 48 տոկոս մասնակիցների 70 տոկոսը: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը ստացել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 30 տոկոսը: Սա ակնհայտ է, բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չասեր, որ ինքը համայն հայության փրկիչն ու առաջնորդն է: Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այդ ձայները ստացել է ոչ թե Հայաստանն ու Արցախը պատերազմի տանելու, Արցախի տարածքները զիջելու, տասնյակ հազարավոր ճակատագրեր խեղելու, Հայաստանի տարածքները Ադրբեջանին առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի զիջելու համար, այլ ճիշտ հակառակը, ինչպես իրենք են հանրությանը ներկայացնում, մեզ ստրկությունից փրկելու և բարեկեցիկ ապագա տալու համար` Իմ քայլի նախընտրական կարգախոսը վկա:

Ամփոփենք. Նիկոլ Փաշինյանը չի ունեցել երբեք, հիմա էլ առավելապես չունի ՀՀ քաղաքացիների մեծամասնության աջակցությունը: Դա այնքան տեսանելի ու չափելի է, որ վիճել անգամ անիմաստ է: Պարտված ղեկավարները սովորաբար հեռանում են, ոչ թե հոխորտում: Ու ոչ ոք ժողովրդի իշխանությունը ոչ ոքից չի խլում, այլ մարդիկ ընդամենը պարզ խնդիր են ձևակերպում` հեռանալ, որպեսզի ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան ընտրությունների միջոցով իրացնել իրենց իշխանությունը, որպեսզի ՀՀ քաղաքացիները պատվիրակեն իրենց իշխանությունը այն մարդուն, ով կկարողանա փոխել ներկայիս տխուր վիճակը Հայաստանում և նրա շուրջ զարգացումներում: Եթե Նիկոլ Փաշինյանը չի անում այս հասարակ քայլը, նշանակում է, որ հենց նա է խլում ժողովրդի իշխանության իրացումը, արգելակում պատերազմի ելքով պայմանավորված արտահերթ ընտրություններ անցկացնելու քաղաքական և բարոյահոգեբանական անհրաժեշտությունը: Բայց արի ու տես, որ վարչապետը, ինչպես մնացած այլ հարցերում, մեղադրում է այլ քաղաքական գործիչների և ուժերին, բոլորին:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular