ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ–ն օրակարգում չընդգրկեց եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու նախագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ պատգամավորները մերժեցին ԼՀԿ-ի նախագիծը` «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև ՀՀ վարչապետի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» որոշման նախագիծն օրակարգում ներառելու հարցը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, տրվել է բացասական եզրակացություն։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը հայտնեց, որ դեռ երկու ամիս առաջ էին նախագիծը փորձել ԱԺ բերել, սակայն խորհրդարանական մեծամասնությունը չներկայացավ նիստին։ Սիմոնյանը նշեց, որ արդեն իսկ փաստ կա`եռակողմ հայտարարությունն արդեն իսկ մեծամասամբ կիրառվել է։

«Փաստաթղթում մեկ կետ է մնացել, որը դեռ կյանքի չի կոչվել, և մենք առաջարկում ենք գոնե այդ կետը քննարկել։ Խոսքը, մասնավորապես, ռազմագերիներին հետ վերադարձնելու մասին է։ Կոչ եմ անում գործընկերներիս, որ առիթն օգտագործենք և այս ամբիոնից գերիների հարցը բարձրացնենք»,–ասաց պատգամավորը։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ ԱԺ–ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու լիազորություն և ընթացակարգ չունի։ Հենց այս իսկ պատճառով էլ, ըստ Ջուլհակյանի, հանձնաժողովը բացասական եզրակացություն է տրել։

73 դեմ, 40 կողմ ձայների հարաբերակցությամբ էլ պատգամավորները մերժեցին նախագիծն ԱԺ օրակարգում ներառելու հարցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular