ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է՝ ինչից է մահացել 28-ամյա ծննդկանը․ «Սլավմեդի» երիտասարդ բժշկուհուն մեղադրա՞նք կառաջադրեն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումից մեկ օր անց մահացած 28-ամյա Տաթեւ Գասպարյանի գործով նոր զարգացումներ կան։

Նախնական եզրակացության համաձայն՝ կեսարյան հատման ժամանակ անոթի ամբողջականությունն է խախտվել, ինչն էլ չեն վերականգնել, որն էլ հանգեցրել է երիտասարդ կնոջ մահվան։

«Ըստ հիվանդության պատմագրի՝ վիրահատությունն արել է Լիանա Դաղբաշյանը։ Ես անձամբ դրան չեմ հավատում, որովհետեւ չի կարող բժշկական պրակտիկայում այնպես լինել, որ երիտասարդ բժշկուհին լինի վիրահատողը, իսկ բաժանմունքի վարիչ Վարդան Եափյանը՝ ասիստենտ։ Հիմա դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն է նշանակվել, որից հետո եթե հաստատվի նախնական եզրակացությունը, ուրեմն մեղադրանք կառաջադրվի բժշկուհուն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մահացած ծննդկանի ամուսինը՝ Նորայր Հարությունյանը։

Նշենք, որ ավելի վաղ Տաթեւի մայրը մեզ հետ զրույցում պատմել էր, որ կեսարյան հատման ցուցում չի եղել, պարզապես բժշկուհին համոզել է՝ այդպես ավելի ապահով կլինի երեխայի համար։ Մոր խոսքով՝ վիրահատությունը նորմալ էր անցել, սակայն կարճ ժամանակ անց դստեր վիճակը սկսել էր վատանալ, ճնշումն էր ընկել, իսկ բուժքույրն էլ խորհուրդ էր տվել սուրճ խմել եւ շոկոլադ ուտել։ Ծննդկանի վիճակը, տիկին Հասմիկի պատմելով, գնալով ավելի էր վատանում, որովայնը սկսել էր այրվել, իսկ ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձնում՝ բացառելով նույնիսկ տարբերակը, թե կարող է անոթ է վնասվել եւ արյունը որովայնի մեջ էր լցվում։

«Վիրահատությունից մոտ 6 ժամ անց հերթապահ բժիշկը ուլտրաձայնային հետազոտություն կատարեց եւ ասաց, որ ամեն ինչ կատարյալ է, արգանդը կրճատվում է: Ավելի ուշ նա խոստովանեց, որ մասնագետ չէ եւ այնքան էլ չի հասկանում սոնոգրաֆիայից: Հրավիրեցին սոնոգրաֆիայի մասնագետի՝ փորձառու տարեց կնոջ, որն էլ հետազոտելով ասաց, որ հնարավոր է ներքին արյունահոսություն է՝ նրա որովայնի մեջ արյուն էր կուտակվում: Ժամը 1։20-ին վիրահատարան տարան՝ ասելով, որ ընդամենը մազանոթներն են պայթել․․․ ժամը երեքին արդեն ասացին մեզ, որ գնանք արյուն բերելու»,- պատմել էր Տաթեւի մայրը։

Արդեն լուսադեմին ծննդկանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն՝ այդպես էլ հարազատներին չբացատրելով, թե որն է եղել նրա վատանալու պատճառը։ Տեղափոխվելուց ժամեր անց 28-ամյա ծննդկանը մահացել է։

Տաթեւի Գասպարյանի հարազատները կատարվածում մեղադրում են «Սլավմեդի» բժիշկներին։

Նշենք, որ այս հիվանդանոցում այս տարվա ընթացքում երկու ծննդկան է մահացել։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular