ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ համար է պետությունը, եթե ամեն հարցի համար հազարական դրամ պիտի հավաքենք. Մարկոս քահանա Մանգասարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

hraparak.am-ը գրում է.

Մայր Աթոռի Սոցիալական ծառայության բաժնի ղեկավար Մարկոս քահանա Մանգասարյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կապված  զոհված և հաշմանդամ զինծառայողներին սոցիալական աջակցության նոր ծրագրի մեկնարկի հետ:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է հազար դրամ:

http://www.president.am/…/President-Serzh-Sargsyan-meeting…/ Չեմ ուզում խոսել էն մասին, որ ահագին տհաճ է, երբ քո փոխարեն, նույնիսկ հայրենասիրական նկրտումներից ելնելով, որոշումներ են կայացվում. սա մի կողմ, սրան վաղուց ենք սովորել (պարտադիր կենսաթոշակայինը վկա)։ Հարցը հազար դրամը չէ, վստահ եմ, չաշխատող մեկն էլ այդ հազար դրամը կտա, եթե բանակի համար է։ Նորից եմ ասում` եթե բանակի համար է։

Ես հազար չէ, տասը հազար էլ կվճարեմ։ Բայց մի քանի հարց է առաջանում, ասենք` կարելի էր չէ՞ էս մասին կարծիք հարցնել հենց նույն այդ աշխատողներից, կարելի էր չէ՞ ի վերջո կամավոր սյզբունքով դա անել և լուրջ աշխատանք տանել ժողովրդի վստահության վերականգնման համար ու ավելի լուրջ արդյունքներ գրանցել։ Դե չէ, մենք սրան սովոր չենք։

Լավ, իսկ ի՞նչ ասեն նրանք, ովքեր մինիմալ աշխատավարձ են ստանում, և հետն էլ իրենց տան հաց վաստակողը բանակում է ծառայում։ Սա էլ մի կողմ։ Իսկ ինչո՞ւ հազար դրամ չհավաքել երկու այլ լուրջ հիմնահարց լուծելու համար. 1. Սպիտակի երկրաշարժից անտուն մնացած հարյուրավոր ընտանիքների բնակարանային հարցը և 2. Արյան լեյկոզ և այլ տեսակի քաղցկեղ ունեցող երեխաների բուժման խնդիրը (Յոլյանի անվան կենտրոնը տեսանք, որ բացվեց, փառք Աստծո, բայց բուժումն էլ հո անվճար չի՞ լինելու)։ Եվ սրանք մեր երկրում եղած հարյուրավոր խնդիրներից պարզապես երկուսն են։

Ես դեմ չեմ, եթե իսկապես նպատակային է լինելու, հավաքենք, ամեն բանի համար էլ հազար դրամ հավաքենք։ Բայց էտ դեպքում մի շատ բնական հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ ենք մենք տարատեսակ վճարումներ կատարում ու հարկեր մուծում կամ ինչի՞ համար է պետությունը, եթե ամեն հարցի համար հազարական դրամ պիտի հավաքենք»։

hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular