Միլանի երկու ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով
ՍՊՈՐՏ«Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը և կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն վարակվել են կորոնավիրուսով, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ ֆուտբոլիստները ինքնամեկուսացված են, սակայն նրանց ինքնազգացողությունը լավ է:
Ակումբի մյուս ֆուտբոլիստները շարունակելու են բժշկական հետազոտությունները:
Հիշեցնենք, որ «Միլանը» վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի առաջին հորիզոնականը: