ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի 85,6 մլն դոլար արժողությամբ ամառային պալատի նախագիծը քննադատությունների ալիք է բարձրացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի հարավարևմտյան Մարմարիս քաղաքում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար կառուցվող ամառային պալատը կարժենա 640 միլիոն լիրա (85,6 միլիոն դոլար), գրում է թուրքական Ahval-ը։

Ինչպես նշում է աղբյուրը, միլիոնավոր լիրաներ արդեն իսկ ծախսվել են 300 սենյականոց շինության վրա, և ևս 20 մլն լիրա կհատկացվի 2021 թվականին։

Ըստ հաղորդման՝ այդ կառույցի համար ընդհանուր առմամբ հատկացվել է 65 000 քառակուսի մետր հողատարածք, որի վրա կտեղակայվեն մի քանի փոքր պալատներ՝ լողավազաններով և երեք ուղղաթիռների համար նախատեսված հրապարակներով։

Էրդողանի պալատի շինարարությունը, ինչպես նշում է աղբյուրը, ընդդիմադիր օրենսդիրների և շրջակա միջավայրի պաշտպանների խմբերի շրջանում քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել։

Նշվում է նաև, որ Էրդողանի գլխավոր նախագահական պալատը կառուցվել է 615 մլն դոլարով։

Երրորդ նախագահական պալատը կառուցվում է Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Ախլաթ քաղաքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular