ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր պատերազմի շեմին…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դավութօղլուի վերջին հայտարարությունը՝ կապված Թուրքիայի կողմից Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելու հետ, լայն արձագանք է գտել վերլուծաբանների ու քաղաքագետների շրջանում. շատերն այն համարել են չարագույժ ու լի անկանխատեսելի հետևանքներով: Ըստ մեզ ևս՝ Դավութօղլուի հայտարարությունը շատ ավելի հեռուն գնացող նպատակներ ունի, քան պարզապես Սիրիայում Ասադի ռեժիմի դեմ պայքարն է. Սիրիա ցամաքային զորքեր մտցնելն ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ, ու Թուրքիան, պարզ է, որ սիրիական հողում պայքարելու է ոչ այնքան ասադական զինուժի, որքան՝ ռուսական բանակի դեմ:

Փաստորեն՝ ամենահոռետեսական կանխատեսումները՝ կապված Ռուսաստան-Թուրքիա հնարավոր բախման հետ, հետզհետե իրականություն են դառնում, ինչը, բնականաբար, չի կարող անհանգստացնող չլինել Հայաստանի համար՝ հաշվի առնելով Կովկասում ստեղծված այն ծայրահեղ պայթյունավտանգ իրավիճակը, որ իշխող է այստեղ հատկապես վերջին շրջանում. Ռուսաստանի դեմ կովկասյան ճակատի բացումն այլևս ժամանակի հարց է և այն էլ՝ շատ կարճ ժամանակի, և, ինչպես արդեն իսկ հասկանալի է, ճակատն այդ լինելու է Ղարաբաղը, ուր քառօրյա պատերզամում չկարողանալով հասնել իր համար ցանկալի արդյունքների՝ Թուրքիան ու Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում են գործողությունների երկրորդ փուլին. հայ-ադրբեջանական սահմանին թշնամական զորքերի կուտակումներն ու արդեն զորավարժությունների սկսումը դրա փայլուն ապացույցն են:

Իսկ այն, որ աշխարհն իր լուռ համաձայնությունն է հայտնում ապագա հայ-ադրբեջանական բախմանը, երևում է հենց Մինսկի խմբի վարքագծից, որը, «տարօրինակ» զուգադիպությամբ լռություն է պահպանում՝ վարանելով իրերը կոչել իրենց անուններով ու հստակ կերպով մատնանշել ագրեսորին: Ավելին՝ չի բացառվում, որ մոտ ապագայում Ռուսաստանի շուրջ օղակն է՛լ ավելի սեղմվի ու այս երկիրը ստիպված լինի պատերազմի մեջ ներքաշվել ոչ միայն Ուկրաինայում ու Կովկասում, այլև Միջին Ասիայում, ուր իրավիճակը ևս հեռու է կայուն համարվելուց:

Բայց այս ամենում անհասկանալի է մնում Ռուսաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ ունեցած բարի վերաբերմունքի առեղծվածը, երբ զենք են վաճառում ու ժամանակակից սպառազինությամբ զինում իրենց ռազմաքաղաքական մրցակցին՝ ընդդեմ իրենց աշխարհաքաղաքական դաշնակցի. ո՞րն է, գրո՛ղը տանի, այդ ամենի իմաստը: Մի՞թե Կրեմլն այնքան միամիտ է, որ կարծում է, թե իր այդ քայլերով կարող է սիրաշահել Ալիևին ու իր ազդեցության գոտի վերադարձնել Ադրբեջանին: Եթե նման կերպ մտածողներ, այնուամենայնիվ, ռուսական էլիտայում կան, ապա ակնհայտորեն նրանք իրենց տեղում չեն գտնվում, իսկ եթե գիտակցում են, ապա ինչո՞ւ չեն դրսևորում ադեկվատ վարքագիծ ու Ալիևին հասկացնում, որ կտրուկ շարժումների դեպքում նա կբախվի Պուտինի բազկին:

Պարզ է մեկ բան՝ Ռուսաստանի շուրջ հրե օղակը հետզհետե է՛լ ավելի է սեղմվում, ինչը վտանգավոր կարող է լինել ոչ միայն բուն Ռուսաստանի, այլև դրան հարող երկրների համար, իսկ այն, որ աշխարհի կողմից Հայաստանը դիտարկվում է որպես այդպիսին, որևէ մեկի համար գաղտնիք չէ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular