ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրիմը Ռուսաստանին միացվեց ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառով. Գերմանիայի նախկին կանցլեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի նախկին կանցլեր, այժմ «Ռոսնեֆտ» ընկերության խորհրդի նախագահ և «Nord Stream AG» ընկերության բաժնետերերի հանձնաժողովի ղեկավար Գերհարդ Շրյոդերը «Spiegel» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմը Ռուսաստանին է միացվել ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառով, հաղորդում է РИА Новости-ն:

Նա հիշեցրել է, որ նախքան 2014 թ. մի շարք երկրներ անդամակցեցին ՆԱՏՕ-ին՝ նշելով, որ արևելաեվրոպական այդ երկրների ինքնիշխան իրավունք է եղել որոշելու՝ միանա՞լ ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ:

«Դա նրանց իրավունքն է: Սակայն ամեն բան սրանով չվերջացավ. հետո քննարկումն այլ կողմ թեքվեց, ամենից առաջ՝ ԱՄՆ-ի պատճառով՝ Վրաստանին և Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու հարցում: Դա ոչ այլ ինչ էր, քան Ռուսաստանը շրջափակելու ծրագիր, իսկ Ռուսաստանն այդ ժամանակ շատ ավելի բաց ու համագործակցային էր թե՛ Եվրոպայի, թե՛ ՆԱՏՕ-ի հետ»,- նկատել է Շրյոդերը:

Գերմանիայի նախկին կանցլերն անդրադարձել է նաև այն դիտարկումներին, թե Ղրիմի միացումը Ռուսաստանին միջազգային իրավունքի խախտում է եղել.

«Այս պնդումը չի անդրադառնում պատճառներին: Ենթադրաբար, Ուկրաինան կանդամակցեր ՆԱՏՕ-ին, ինչպես որ այդ ժամանակ ԱՄՆ-ն էր ցանկանում: Այդ դեպքում Սեվաստոպոլը, որը Ռուսաստանի համար կարևորագույն ծովային նավահանգիստներից է, արևմտյան դաշինքը տարածքում կհայտնվեր»,- ասել է Շրյոդերը:

Ռուսաստանի նկատմամբ այժմ կիրառվող սահմանափակումները պատժամիջոցների տեսքով Գերմանիայի նախկին ղեկավարն անարդյունավետ է համարել՝ հիշեցնելով Մոսկվայից հնչած այն հայտարարությունը, որ Ռուսաստանի որևէ նախագահ Ղրիմը Կիևին չի վերադարձնի:

Շրյոդներն, այդպիսով, կողմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելուն՝ հիմնավորելով, որ ներկա տնտեսական պայմաններում Մոսկվայի հետ համագործակցելը առավել քան անհրաժեշտ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular