ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի գործող իշխանությունը Հայաստանի շահերով չի շարժվում. սա է այսօրվա մեր հիմնական, վտանգավոր ու հրատապ լուծման կարիք ունեցող մարտահրավերը. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք այդպես էլ չհասկացանք, թե արցախյան երկրորդ պատերազմին ինչի եղավ ու ինչու այդպես ստացվեց: Նույն կերպ էլ չենք հասկացել մեր պատմությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Օրինակ, եթե առհասարակ մի կողմ դնենք մեր պատմության դասագրքերն ու ու փորձենք հասկանալ այդ ժաանակներում աշխարհում տեղի ունեցող պրոցեսներն, ապա ամեն ինչ պարզ է դառնում։

Նույնը հիմա է կատարվում, արդյունքում մարդիկ «ռուս-թուրքական» դավադրությամբ բացատրությունների ծուղակն են ընկնում ու նման պրիմիտիվ մտածողության արդյունքում, ինչպես միշտ, մենք սխալ քայլեր ենք անում։ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի շուրջը դեստաբիլիցազիաների օղակը սեղմվում է, մեծ խաղ է ընթանում: Եթե Կովկասի քարտեղից գլուխներս մի փոքր վերև բարձրացնենք ու ուշադիր դիտենք մեծ ռեգիոնին, ապա պատկերը փոխվում է։

Մերձավոր Արևելքից դեպի Չինաստան ընկած հատվածում գլոբալ անկայունություններ են կազմակերպվում՝ մեծ պատերազմի նախապատրաստություններ են տեսնվում, որտեղ Թուրքիան էլ ինքնուրույն խաղացող չի, իսկ պանթուրքիզմը գործիք է Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին պատերազմների մեջ ներքաշելու համար ու ներքաշում են ստիպողաբար, փաստի առաջ կանգնեցնելով։

Արցախի պատերազմն այդ խճանկարի մի փոքր, բայց շատ վտանգավոր օղակն է։ Դա առաջին արարն էր։ Այստեղ կան գլաբալ տնտեսական, աշխարքաղաքական շահեր ու այդ պլաններում Հայաստանը, Ադրբեջանը մանր ֆիգուրներ են, կամ կկործանվեն, կամ կշահեն, ինչպես ստացվի, բայց թիրախներն այլ տեղերում են գտնվում։

Մեզ համար ամենավտանգավորն այն է, որ Հայաստանում իշխանության բերված խմբավորումը Հայաստանի շահերից չի գործում, անգամ քիչ, թե շատ  ինքնուրույն խաղացողներ չեն ու հենց այդ պատճառով պատերազմի ժամանակ առաջացած շատ հարցերի պատասխանները չենք գտնում։ Չենք գտնում, որովհետև փորձում ենք Հայաստանի ազգային շահերի տեսակետից կառավարության քայլերի ինչ-որ բացատրություններ գտնել։ Այդ եթե բացատրությունները փորձենք գտնել ոչ թե Հայաստանի շահերից ելնելով, այլ այսօրվա իշխանության մարիոնետավարների շահերի տեսակետից, այդ հարցերի պատասխանները կսկսվեն ուրվագծվել:

Հայաստանի գործող իշխանությունը Հայաստանի շահերով չի շարժվում։ Սա է այսօրվա մեր հիմնական, շատ վտանգավոր ու հրատապ լուծման կարիք ունեցող մարտահրավերը»,- գրել է Դանիելյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular