ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք․ Վազգեն Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտասահմանցի եւ մեր պաշտոնյաների հայտարարություններից ապացուցված եմ համարում, որ հնարավոր էր եւ պետք էր պատերազմն ավելի շուտ կանգնեցնել։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայրենիքի փրկության» շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Երկրորդը, որն ապացուցված է՝ եթե մեր բանակը պատերազմին պատրաստ լիներ, ամուր դիրքերը մենք կկարողանայինք պահել: Հաջորդը՝ նույնիսկ այդ աննպաստ պայմաններում, եթե հիմար հրամաններ չլինեին, լիներ կարգ ու կանոն և բանակի աշխատանքը համակարգված լիներ՝ մենք այդ կորուստները չէինք ունենա: Հաջորդը՝ մի քանի օրից, երբ պատերազմը վատ ընթացքով էր գնում և պետք էր, և հնարավոր էր կանգնեցել պատերազմը: Առաջարկներ եղել են և մենք պատերազմը կարող էինք կանգնեցնել ավելի շուտ և ավելի քիչ  կորուստներով: Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք՝ դավաճանության, թե հիմարության պատճառով, դա առանձին հարց»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ նույնիսկ այդ վիճակում հայտարարությունը կարող էր հայանպաստ լինեն, այնինչ Հայաստանը ոչ մի քաղաքական բանակցություն չի արել փաստաթուղթը լավացնելու համար։

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ հոկտեմբերի 8-ին արդեն արդբեջանական բանակն ինքն էլ ուներ դադարի պահանջ, քանի որ հոգնածություն ունեին եւ ներքին դժգոհություն կար Ադրբեջանի ներսում։

 «Դա այն վիճակն էր, որ կարող էինք լուրջ առեւտուր անել եւ շատ նվաստացուցիչ կետեր հայտարարության մեջ չէին լինի։ Մենք պարտության վրա ավելի շատ մարդ կորցրինք, քան հաղթանակի համար։ Մենք կորցրել ենք մեր բանակը, ջարդված է, մնացորդներ են մնացել։ Մենք կորցրել ենք միլիարդ դոլարից ավելի զենք, տնտեսական հսկայական կորուստներ ենք ունեցել»,- ասաց նա։

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ փաստաթուղթը ստորագրելուց հետո էլ Հայաստանը շարունակում է պարտվել, ինչի մասին է վկայում այն, որ թեեւ հայտարարության մեջ ասված էր, որ Քարվաճառն ու Լաչինը հանձնում ենք, իսկ մյուս վայրերում զորքը կանգնում է այնտեղ, որտեղ կանգնած է, Սյունիքի հատվածում էլ զորքը հետ է եկել վարչապետի հրահանգով։

«Հիմա մենք ունենք պրոբեմ Սյունքի սահմանի վրա։ Սահմանները GPS-ով են որոշվում, այնինչ ոչ մի տեղ աշխարհում սահմաններն այդպես չեն որոշվում։ Մենք դրանով կորցնում ենք մեր սահմանները։ Հայաստանը շարունակում է սեղմվել եւ փոքրանալ նույնիսկ պատերազմից հետո։ Սոթքի հանքի տարածքի վերաբերյալ խորհրդային միության ժամանակ վեճ է եղել, պայմանավորվածություն է եղել, Հայաստանը 103 հազար ռուբլի վճարել է եւ Սոթքի հանքը ամբողջությամբ մեր տարածքում է, հիմա մենք ունենք պրոբլեմ»,- ասաց նա։

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ ապաշրջափակումից հետո ոչ թե Հայաստանի բիզնեսն է զարգանալու, այլ Ադրբեջանինը և Թուրքիայինը:
 «Չմտածեք, թե էդ ճանապարհը բացվեց, Հայաստանի բիզնեսն է զարգանալու, Թուրքիայի եւ Ադրբեջանի բիզնեսն է զարգանալու: Ադրբեջանցիները համարյա 10 միլիոն են դառնում, մենք նվազում ենք: Իրենք կամաց-կամաց մտնելու են Սյունիք, Հայաստան՝ ոնց որ Խորհրդային միության ժամանակ էր, այսինքն՝ իրենք լցվելու են Հայաստան: Մենք նորից դառնալու ենք բնակավայր, ոչ թե պետություն: Իհարկե, Ադրբեջանի և Թուրքիայի հետ ինչ-որ ժամանակ անց դիրքներն ամրապնդելուց հետո պետք է գնալ հարաբերությունների: Այս պայմաններում, առանց դիրքերն ամրապնդելու գնալ հարաբերությունների նշանակում է կորցնել Հայաստանը: Իսկ այս կառավարությունը, արդեն պարզ է, ամեն ազգայինը հանելու է»,- ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 16-ին Վազգեն Մանուկյանն ու Շարժման ներկայացուցիչները կայցելեն Վանաձոր, որտեղ կհանդիպեն վանաձորցիների հետ և կքննարկեն երկրում ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular