ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քոչարյան Անդոյի մանկական «կռուտիտները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քանիցս է խոսվել այն մասին, որ այս իշխանությունները, չնայած, ամբոխահաճո և հանրության համար զգայուն թեմաների վրա խաղալով եկան իշխանության, շատ արագ մոռացան այդ ամենը և ցանկացած իրադարձություն ներկայացնում են բացառապես իրենց քիմքին հաճելի սոուսով։ Նախօրեին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, այն հարցին, թե հնարավոր է այս 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվի, ասել է, որ վաղաժամ է այդ մասին խոսել, տարբեր առաջարկներ կան:

«Ես ասում եմ, որ դա բերելու է քաղաքականացման և չքաղաքականացման լավագույն մեխանիզմը նախ ինչ-որ պահ դադար վերցնելն է և դավաճաններ չփնտրելն է»։

Նման արտահայտություն լսելով Քոչարյանից՝ միանգամից ժպիտ է առաջանում, երբ հիշում ենք, թե ինչպիսի էտուզիազմով ու ոգևորվածությամբ էր խոսում նա՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելիս, որի նախագահն էր նա։ Իշխանության ներկայացուցիչի կողմից նման անմեղսունակ պատասխան տալը խոսում է այն մասին, որ նրանք բացառապես կտրված են իրականությունից, և հարցազրույց են տալիս զուտ «գալոչկայի» համար։ Քոչարյանը հավանաբար չի գիտակցում, որ ի տարբերություն Ապրիլյան պատերազմի, որտեղ հայ ազգը տարել է փայլուն հաղթանակ և կասեցրել ադրբեջանական ագրեսիան, վերջին պատերազմում մենք գլխովին ջախջավել ենք, իսկ դավաճանական ղեկավարությունը բոլորից թաքուն ստորագրել է կապիտուլիացիոն պայմանագիր։

Եթե այս ամենին հավելենք, բարցրաստիճան տարբեր պաշտոնյաների կողմից հնչեցրած այն մտքերը, որ պատերազմի երրորդ օրը դադարեցվել է մոբի համալրումը, կամ 2019-ին անհասկանալի պատճառներով ու կասկածելի հանգամանքներում փոխվում է ՀՀ ՊՆ-ի գնումների պլանը, կամ հաղթանակած գեներալիտետը անհասկանալիորեն հեռացվում է մարտական գործողությունների պլանից, պատկերը դառնում է ընդհանրական։ Ըստ էության, Փաշինյանի իշխանությունը մինչև պատերազմը փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի նսեմացնի Ապրիլյան նպատերազմի հաղթանակը և փաստացի հաղթանակած Սերժ Սարգսյանին ու նախկին ՊՆ հրամանատարությանը մտացածին ու անհասկանալի մեղադրանքներ ներկայացնել ու անվանարկել։ Ի՞նչ է ստացվում, երբ անտեսվում էր հաղթանակը, այնտեղ քաղաքական ոչ մի տարրեր չկային, և ամեն ինչ իրավասության սահմաններում էր, իսկ երբ մի ամբողջ երկիր է կորսվել, այդ հանգամանքների ուսումնասիրությունը, չգիտես՝ ինչու կարող է դիտվել քաղաքակա՞ն։ Համաձայնեք, որ ավելի դատարկամիտ ու մանկամիտ «կռուտիտներ» դժվար է պատկերացնել։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular