ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակասում եք, որ ի՞նչ անեք․ պարադոքսալ վեկտորներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է, հունվարի 12-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել, որում ներկայացրել է սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի և հետպատերազմական իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումները։ Միանշանակ պիտի ողջունել, որ ԱԳՆ-ն ինքնուրույն քայլ է ձեռնարկել և համարձակվել է Նիկոլ Փաշինյանից խլել վերջինիս մենաշնորհ համարվող «թեման», չնայած, դատելով բովանդակությունից, նամակում ոչ մի նոր բան չի ասվել։ Միակ «նորն» այն է, որ նամակը փաստում է, թե ՀՀ արտաքին քաղաքականության երկու գլխավոր կոնստրուկտորները՝ վարչապետը և ԱԳ նախարարը, իրենց առաքելության մեջ ոչ միայն չեն ներդաշնակվում, այլև հակասում են միմյանց։

Ամսաթվից՝ հունվարի 12, պիտի ենթադրվեր, որ Այվազյանի նամակը ՄԱԿ գլխավոր քարտուղարին հղվել է Մոսկվայում տեղի ունեցած Ալիև-Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքների «լույսի ներքո», բայց արի ու տես՝ ամենևին այդպես չէ, ինչն էլ հիմք է տալիս մտածելու, որ մեր երկու գործիչները խաղում են խորապես աններդաշնակ, ավելին՝ միմյանց հակասելով։ Ավելին, ԱԳ ղեկավարն իր նամակի տոնայնությամբ և Ադրբեջանը որպես ագրեսոր, բարբարոս պետություն ներկայացնելու դիրքորոշմամբ սրում է այն հակասությունը, որն առկա է հարևան պետության հետ բարիդրացիական ինչ-ինչ ծրագրեր կազմելու և դրանց իրականացմանը լծվելու հայկական կողմի հրճվալից պատրաստակամության միջև։

Ըստ էության, Այվազյանն անխնա քննադատում է Ադրբեջանին, իսկ Նիկոլն՝ իր թիմով, երախտապարտ է նրան «տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման համար» և տեղի ունեցածը «դիվանագիտական կարևոր հաղթանակ» է համարում։ Նախարարը նամակում նշել է նաև, որ համաշխարհային առողջապահական աննախադեպ ճգնաժամի պայմաններում, տարածաշրջանում տասնամյակներ տևած զինադադարի խախտմամբ պատերազմական գործողությունները հանգեցրել են մարդկային կյանքերի մեծաթիվ կորուստների, Արցախի բնիկ ազգաբնակչության լայնածավալ էթնիկ զտումների, ավերածությունների, հայկական հուշարձանների պղծման ու վանդալիզմի:

Հենց այստեղ հարց է առաջանում, եթե այդպես է, ապա ձեր սիրելի Փաշինյանն ինչպե՞ս է ստորագրել մի նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ՝ առանց ռազմագերիների, պատանդների և զոհվածների դիակների փոխանակում ենթադրող՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջների կատարման ուղղակի պնդման։ Չէ՞ որ այս հարցը կարող է ծագել նաև Գուտերեշի գլխում․ դուք ի՞նչ պատասխան ունեք սրան։ Վերջին հաշվով՝ ի՞նչ եք ակնկալում Գլխավոր քարտուղարից։ Հազիվ թե՞ Գուտերեշն արժանապատիվ բանակցություններ վարելու դասընթացներ անցկացնի ՀՀ կառավարության համար, կամ, ասենք, հոգեբանական խորհրդատվություններ իրականցնի։

Անդրանիկ Կիրկոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular