Հայկ Հաջինազարյանը Բայդենի վարչակազմում կգլխավորի հաղորդակցությունների բաժինը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑը Բայդենի վարչակազմում նշանակվել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցությունների բաժնի ղեկավար: Այդ մասին ասված է ԱՄՆ նորընտիր նախագահի և փոխնախագահի համատեղ հաղորդագրության մեջ։
Մեկնաբանելով նոր նշանակումները՝ Սպիտակ տանը նշել են, որ դրանք որակավորված, ստուգված և փորձառու մասնագետներ են, որոնք պատրաստ են «արդյունք տալ» առաջին իսկ օրը:
Ընդհանուր առմամբ հայտարարվել է 215 նշանակման մասին, ինչը, ըստ հաղորդագրության, նոր ռեկորդ է մինչև երդմնակալությունը կատարված նշանակումների առումով:
Հայկ Հաջինազարյանը Արևմտյան Փենսիլվանիայում Բայդենի նախընտրական արշավի մամուլի քարտուղարն էր: Մինչ այդ նա տեղեկատվական աջակցություն էր ապահովում ներկուսակցական ընտրությունների և Նյու Հեմփշիրի, Նևադայի, Տեխասի, Օհայոյի և այլ նահանգների համընդհանուր ընտրությունների ժամանակ:
Բայդենի քարոզարշավին միանալուց առաջ Հաջինազարյանն աշխատել է Կապիտոլիումի բլրի վրա․ սկզբում՝ որպես Ինդիանայից սենատոր Ջո Դոնելիի մամուլի քարտուղար, իսկ հետո՝ Ներկայացուցիչների պալատի Ներքին անվտանգության կոմիտեի մամուլի քարտուղարի տեղակալ։
Հաջինազարյանը ծնվել է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալների ընտանիքում։ Ավարտել է Ինդիանայի համալսարանը և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցը: