ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հող հանձնողին կհանձնենք հողին. տրաքած հերթական փուչիկը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44 օր տևած պատերազմում հայ հանրությանը մատուցվում էր ամենաանբարոյական ստերը` հաղթելու ենք, հաղթում ենք, գյոռբագյոռ2020 ու նման բաներ: Այս հեշթեգները օգտագործում էին բոլորը` անկախ սեռից, պաշտոնից, տարիքից: Արծրուն Հովհաննիսյանը նույնիսկ երդվում էր, որ մենք հաղթում ենք: Ի դեպ, մի նուրբ դետալ կա` ողջ պատերազմական ժամանակաշրջանում տեղեկատվական հոսքերի պատասխանատուների, ինչպես նաև Արցախի և Հայաստանի ղեկավարների` հանրությանը փոխանցվող տեղեկությունները իրար հետ համահունչ չէին: Դա պարզ երևում էր, սակայն մենք մտածում էին, թե պատերազմ է, հետևաբար կարող են լինել վրիպակներ: Այնինչ ամեն ինչ այլ է` գոյություն ուներ Նիկոլփաշինյանական սուտ և Արայիկհարությունյանական սուտ, վերջինս մի փոքր ազնիվ էր ստում: Օրինակ, Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը գուժեց, որ Շուշին ընկավ, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դեռ Շուշիի համար մարտերը շարունակվում են: Ինչևէ:

Ըստ օդում կախված լուրերի` Շուշին ամենևին էլ չի ընկել, այլ Շուշին տվել են, սկուտեղի վրա: Այսինքն ստի մեծ կոմբինատոր Նիկոլ Փաշինյանը ստով բթացրեց բոլորիս զգոնությունն ու հանձնեց Արցախը: Հիմա էլ նույն կերպ նա ազդարարում է, թե այն ինչ տեղի է ունենում հիմա Սյունիքում, տեղի է ունենում Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Սակայն հանձնվում են մեր բարենպաստ դիրքերը ու թշնամին գալիս վերցնում է Շուռնուխի կեսը, Գորիսից Կապան ճանապարհի 21 կմ-ը և այլն: Թե այստեղ որտեղ է Հայաստանի անվտանգության բարձրացման գոնե նշույլ, երևի գիտի միայն ինքն ու իր թիմակիցները: Պատերազմից հետո Արծրուն Հովհաննիսյանը հանգիստ գնաց իր գործին, ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը իր գործին, Արցախի նախագահի խոսնակը շարունակում է պաշտոնավարել, դե Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի մասին էլ խոսք չկա: Ցանկացած այլ երկրում այս պաշտոնյաները ոչ միայն հրաժարական կներկայացնեին, այլ քրեական հետապնդման կենթարկվեին: Բայց դա մեղմ ասած այդպես չէ:

(Հաղթելու ենք)-ը փուչիկ էր, որը տրաքեց նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրի ստորագրմամբ։ Մեր իրականության մեջ էսպիսի փուչիկներ բազմաթիվ են եղել։ Պարզապես բոլոր ժամանակների փուչիկների պայթյունները մեր ազգին չեն արժեցել հազարավոր զոհեր և վիրավորներ, անօթևաններ և հայրենազրկվածներ, գյուղեր ու քաղաքներ։ Որպես ամփոփում 30 տարի փչված մի հետաքրքիր փուչիկի մասին խոսենք։ Գիտեք, որ մի այսպիսի խոսք կար, որն ավելի շատ թևավոր խոսքի էր վերածվել՝ /հող հանձնողին կհանձնենք հողին/։ Հայաստանում դժվար գտնվեր մարդ, ով չասեր, թե ով հող հանձնի թշնամուն, իմ սեփական ձեռքերով կխեղդեմ։ Կամ էն ղեկավարը, ով հող հանձնի, մաքսիմում 3 ժամից ժողովուրդը, մեղմ ասած, նրան դուրս կշպրտի իր կաբինետից։ Քանի՞ անգամ ենք լսել նմանատիպ ֆրազեր։ Բազմաթիվ։ Իրականում այդ բառակույտը միֆ էր, փուչիկ, որը պայթեց նոյեմբերի 9-ին։ Վերջին 3 տարիների ընթացքում իրականում բազմաթիվ փուչիկներ փչվեցին, որոնք խանգարեցին մեր ազգին ճիշտ գնահատել ժամանակն ու տարածությունը, ճիշտ գնահատել ռիսկերն ու մարտահրավերները, որոնք կուտակվում էին մեր երկրի գլխին։ Դրանք հիմա հերթով տրաքում են՝ ավաղ բազմաթիվ զրկանքներ պատճառելով հայ ժողովրդին։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular