Մասնագետը պատմել է, թե ինչքան է վարակիչ «բրիտանական» շտամի կորոնավիրուսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆkp.ru-ն գրում է, որ մի քանի երկրներում արդեն հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տեսակ, որն այժմ ամբողջ աշխարհն անվանում է «բրիտանական» շտամ: Ենթադրվում է, որ այդ նոր covid-19-ը խիստ վարակիչ է: «Genotek» բժշկական ու գենետիկական կենտրոնի ղեկավար Վալերի Իլյինսկին kp.ru-ին պատմել է, թե իրականում որքան է վտանգավոր այդ «բրիտանական» շտամի կորոնավիրուսը:
Ինչպես նշել է գենետիկը՝ ըստ ուսումնասիրությունների վիրուսի մուտացիաներից մեկը հանգեցրել է այն սպիտակուցի փոփոխության, որից կազմված են վիրուսի «փշեր»-ը: Մեծ Բրիտանիայում նաև հայտարարել են, որ այդ «բարելավում»-ի արդյունքում հեշտացնել է վարակի ներթափանցումը մարդկային բջիջների մեջ: Այդ կապակցությամբ Միացյալ Թագավորության գիտնականները կարծում են, որ վարակը դարձել է ավելի վարակիչ մոտ 71%-ով: Այնուամենայնիվ, Իլյինսկին նշում է, որ այդ ցուցանիշի համար դեռ համոզիչ գիտական ապացույցներ չկան, բայց, այնուամենայնիվ, նոր շտամը ազդում է վերին շնչուղիների վիրուսային ծանրաբեռնվածությամբ հիվանդների վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը