ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում Ուկրաինայում՝ Դոնբասում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
inforeactor.ru-ն գրում է, որ ըստ քաղաքագետ Բոգդան Բեզպալկոյի եթե Ուկրաինան գրոհի Դոնբասը անօդաչուներով՝ Ռուսաստանը կարող է ստեղծել թռիչքազերծ տարածք։ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հաջողությունից հետո, երբ Բաքվի բանակը կարողացել է Հայաստանից վերցնել տարածքի մի մասը, Կիևը ևս անցել է ռազմատենչ հռետորաբանության: Սակայն, ինչպես նշել է փորձագետը, Ուկրաինայի համար ամեն ինչ կարող է շատ տխուր ավարտվել, եթե Ռուսաստանը միջամտի:
 
Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում մեծ դերակատարություն են ունեցել թուրքական անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործվել են ադրբեջանցիների կողմից, և հավանաբար Կիևը ևս որոշել է որդեգրել նման մարտավարություն, սակայն ուկրաինական հրամանատարությունը հաշվի չի առնում այն փաստը, որ պատերազմը բացառապես անօդաչու սարքերով հնարավոր չէ հաղթել, քանի որ անհրաժեշտ է վերահսկողություն նաև գետնին, որտեղ տարածքների գրավումը հետևակի գործն է:
 
Փորձագետը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, Դոնբասը սահմանակից է Ռուսաստանին, որի ռեսուրսները շատ ավելի շատ են համեմատած Հայաստանի հետ:
 
«Եթե Ուկրաինան համարձակվի անօդաչու թռչող սարքեր օգտագործել, Ռուսաստանը կարող է պարզապես ոչ թռիչքային գոտի ստեղծել, և ընդ որում ոչ միայն Դոնբասի, այլ ամբողջ Ուկրաինայի կեսի վրա, և խփի այն ամենը, ինչը օդում կլինի, նաև մարտական ինքնաթիռները»,- ասել է Բեզպալկոն:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular