ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զենք կունենա՞ն. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանի իշխող խմբակցության շատ պագամավորներ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած ջարդուփշուրից հետո շարունակում են խուսափել փողոց դուրս գալուց։ Հատկապես այն դեպքերից հետո, երբ մի խումբ երիտասարդներ սկսել էին իշխանական պատգամավորների տների բակերը գնալ, ու «դավաճան» որակումներով ամոթանք տալ պատգամավորներին, շատ օրենսդիրներ ընդհատակ են անցել:

Որոշ մասը վախենում է խայտառակվելուց, որոշ մասը վախենում է, որ կհարձակվեն ու կվնասեն իրենց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական պատգամավորների վախերը հաղթահարելու առաջարկով է հանդես եկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նա խմբակցության դնփակ նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, որ շուտով պատգամավորներին զենքեր կբաժանվեն, որպեսզի անարգել ելումուտ անեն:

Հիմա կառավարությունը զենքերի հավաքագրմամբ է զբաղվում, որպեսզի իշխանական պատգամավորներին բաժանի. դե, օրենքում փոփոխություն կատարելը արդեն տեխնիկայի հարց է: Պարզապես անհասկանալի է, թե ինչպես է ՀՀ կառավարությունը հիմնավորելու միայն իշխող ուժի ներկայացուցիչներին զենք բաժանելու գաղափարը, եթե խոսքը վերաբերում է պատգամավորներին զենք տալուն:

Հայտնի է, որ ՀՀ ԱԺ-ում կան 132 պատգամավորներ «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցություներից եւ 8 անկախ պատգամավորներ: «Ժողովուրդ» օրաթերթը այս իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, պարզելու համար տեղեկատվությունը: Աղազարյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, գուցե եղել է ինչ-որ նիստ, որին ինքը չի մասնակցել, բայց նաեւ ասաց, թե պատգամավորներին զենք տալն իր համար ընդունելի չէ. «Չէ, ես չեմ կիսում այդ տեսակետը»:

Ի դեպ, պատգամավորը հայտարարեց, որ ինքը որեւէ վտանգ չի տեսնում, տրանսպորտով է երթեւեկում, ու որեւէ խնդիր չկա իր համար: Իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը մեզ ասաց, որ ինքը եւս տեղյակ չէ նման բանից, գուցե բաց է թողել այդ նիստը: Հիշեցնենք, որ վերջերս դատավորները իրավունք ստացան զենք ունենալու, երեկ արդեն հայտնի դարձավ, որ շուտով Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ գործունեություն ծավալող եւ մի խումբ այլ աշխատակիցներ հնարավորություն կունենան զենք ունենալ: Նախագիծը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նիստում քննարման դրվեց:

Ավելի մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular