ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս կինը տարիներով զուգարան չի գնացել. նա առաջին անգամ պատմում է իր պատմությունը ողջ աշխարհին (լուսանկարներ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Blognews.am-ը գրում է.

Մարդիկ աշխատում են չպատմել իրենց առողջական խնդիրների մասին, բայց 32-ամյա Կրիստալ Միլլերն՝ Ավստրալիայից, նման մարդկանցից չէ: Այս կնոջը նայելով՝ կարելի է մտածել, որ նա բացարձակ առողջ է, բայց իրականում Կրիստալը ստիպված է ամեն օր պայքարել սարսափելի հիվանդության դեմ: 15 տարեկանում բժիշկներն աղջկան հետևյալ ախտորոշումը տվեցին՝ Կրոնի հիվանդություն:

Ստամոքսաղիքային համակարգի ամենալուրջ հիվանդություններից մեկը: Այս հիվանդության պատճառը շատ դժվար է հայտնաբերել:

Կրիստալի կյանքն իսկական դժոխքի վերածվեց. Նա մեկ ժամվա ընթացքում փսխում էր վեց անգամ, և նույնիսկ 15 ժամ քնելուց հետո, աղջիկն իրեն շատ հոգնած էր զգում:

Նա մշտապես սրտխառնոց էր ունենում: Կրիստալը երկար ժամանակ չէր կարողանում ընդունել իր ախտորոշումը՝ թաքցնելով այն բոլորից:

Բայց հիմա ամեն ինչ փոխվել է. Նա պարբերաբար ոգևորիչ գրառումներ է հրապարակում սոցիալական ցանցերում՝ նման հիվանդությամբ տառապողների համար:

Կրիստալը նկարագրում է իր զգացողություններն ու ապրումները. «Դու քեզ մշտապես այնպես ես զգում, կարծես ինչ-որ բանից թունավորված լինես: Երբ բժիշկները բարձրաձայնեցին իմ ախտորոշումը, ես փակվեցի լոգասենյակում և մի ամբողջ օր լաց եղա: Ես շատ էի ամաչում: Ես ամեն ինչ անում էի, որպեսզի թաքցնեմ հիվանդությունս, մշտապես մեկուսանում էի ընկերներիցս: Ինձ համար շատ դժվար էր ընդունել դա»:

22 տարեկանում Կրիստալի աղիքի մեծ մասը հեռացրել են: Նրա որովայնին հատուկ պայուսակ էին ամրացրել, որի մեջ պետք է հավաքվեին բոլոր բնական արտաթորանքները: Աղջիկն այլևս չէր կարողանում լռել իր հիվանդության մասին. Նա ցանկանում էր ողջ աշխարհին պատմել հիվանդության, պայուսակի և իր տառապանքների մասին:

«Bagladymama» կեղծանունով Կրիստալը սկսեց սոցցանցերում կիսվել բոլորի հետ իր կյանքի նույնիսկ ամենաահավոր և զզվելի իրավիճակներով, որպեսզի օգնի այլ հիվանդներին հաղթահարել նման իրավիճակները:

Սակայն շուտով Կրիստալի օրերն ավելի ուրախ և գունեղ դարձան: Աղջիկը սկսեց պատմել, թե ինչպես է հանդիպել իր ամուսնուն, ով իրեն աջակցում է ամեն հարցում, թե որքան դժվար է եղել ծննդաբերելիս, և թե, այնուամենայնիվ, որքան հիանալի է լինել գրավիչ և գեղեցիկ՝ չնայած ոչ մի բանի: Կրիստալը հիանալի ընտանիք ունի, ինչին նա իրոք արժանի է:

Երեխաները հասկացել են, որ իրենց մայրիկը «ուրիշ է», նման չէ բոլորին: Բայց փոքրիկներին դա չի անհանգստացնում, չի մտահոգում:

«Ոչ ոք չգիտի, թե ինչի միջով ենք ստիպված լինում անցնել ամեն օր: Այդ ամենը շատ դժվար է, բայց մենք նույնպես կարող ենք հիանալի, գեղեցիկ լինել: Վատ օրեր էլ են լինելու, բայց մենք պետք է հենց այդ օրերին ուժեղ լինենք:       

Մենք շարունակում ենք սեքսուալ լինել՝ չնայած ոչ մի բանի», – ասում է Կրիստալը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular