ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեդիավրեժ. Փաշինյանը պատժում է իր ուղերձը եթեր չհեռարձակած լրատվամիջոցներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներն այսօր՝ հունվարի 15-ին,  փակ եւ գաղտնի ռեժիմով բաշխեցին հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները:

Հանրապետական սփռման 5 սլոթերի համար առաջին առավելագույն միավոր հավաքած ընկերություններն են. «Արմենիա TV»-ն, «Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր մեդիա), «Շանթ» ՍՊԸ-ն, ATV-ն,  եւ «Մուլիտիմեդիա կենտրոն TV»-ն: Ըստ այդմ, հանրապետական սփռման ալիքների շարքից դուրս մնացին «Շարք» ՍՊԸ-ն՝5-րդ ալիքը, «Հայկական երկրորդ հեռուստաալիքը», «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Մելտեքստ» ՍՊԸ-ն (Ա1+) եւ Freenews ՍՊԸ-ն:

Ուշագրավ որոշում է, որովհետև, ինչպես տեսնում ենք, հանրապետական սփռման հնարավորությունից զրկվում են ընդգծված ընդդիմադիր քաղաքականություն վարող հեռուստաալիքները՝ Թիվ5-ը, Հ2-ը և Արմնյուզը: Զուգադիպություն է, իհարկե, որ հենց այս ալիքներն Ամանորի գիշերը բոյկոտեցին վարչապետի ուղերձը և չհեռարձակեցին այն: Ընդդիմադիր Փաշինյանը ով ժամանակին մեղադրում էր Սերժ Սարգսյանին ընդդիմադիր մեդիայի ձայնը լռեցնելու մեջ, այսօր անում է նույնը ՝ մեդիա արշավ սկսելով իրեն չծառայող մեդիաների դեմ: Մյուս կողմից` Փաշինյանն ակտիվորեն փորձում է գրավել մեդիա դաշտը՝ հասկանալով, որ միայն ֆեյքերով սուտ տարածելը և այդպիսով հանրային կարծիք ձևավորվելը այլևս արդյունավետ չէ: Ամանորից հետո նմանատիպ արշավ էլ սկսվել էր լրատվական կայքերի դեմ, իշխանական ֆեյքերի կողմից տարածվում էր, իբրև թե, կեղծիք տարածող կայքերի մի ցուցակ, կայքեր, որոնց պետք է բոյկոտել: Հասկանալի է, որ դրանք ընդամենը այն լրատվական կայքերն էին, որոնք հարմար չեն Փաշինյանի համար և ասում են ցավոտ ճշմարտությունը: Թե մինչև ուր կարող  է հասնել այս մեդիատեռորը՝ դժվար է ասել, այսօրվա քայլով իշխանությունները հասան իրենց նպատակին՝ զգալիորեն սահմանափակելով ընդդիմադիր հեռուստաալիքների լսարանը...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular