ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մտածելու տեղիք տված միջադեպ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրից հետո Արցախում նոր զինվոր վիրավորվեց։ Հունվարի 13-ին ՊԲ-ն հայտարարեց հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման մասին, որի հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող: Դեպքի վերաբերյալ մանրամասներ դեռևս հայտնի չեն, դրանք պարզելու համար կատարվում է քննություն: Հատկանշական է, որ հրադադարի խախտման դեպքը տեղի է ունենում հունվարի 11-ին մոսկովյան հանդիպումից հետո, որի ժամանակ Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է տարբեր հարցեր՝ կապված արցախյան գոտում իրավիճակի և հետագա զարգացումների հետ: Միևնույն ժամանակ, հրադադարի ռեժիմի խախտումը փաստորեն տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույցին զուգահեռ, որում ՌԴ նախագահը Թուրքիայի նախագահին ներկայացրել է հունվարի 11-ի հանդիպման մանրամասներ:

Հատկանշական է և այն, որ նախօրեին Էրդողանը հայտարարել է, թե Արցախում հայերի ու ադրբեջանցիների խաղաղ համակեցություն ապահովելով՝ աշխարհին ցույց կտրվի ռուս-թուրքական գործընկերության արդյունավետությունը: Էրդողանի հայտարարությունը բավականին բազմիմաստ է և, չնայած առերևույթ իմաստին, բավականին բազմաշերտ: Փաստացի քիչ չէ հավանականությունը, որ Անկարային դուր չի եկել մոսկովյան հանդիպումը: Ռուս-թուրքական գործակցության մասին Էրդողանի հայտարարությունը ավելի շուտ հնչում է որպես ՌԴ հասցեին շանտաժ:

Միաժամանակ գաղտնիք չէ, որ Արևմուտքի հետ դիմակայության մեջ գտնվող ու թուլացող Ռուսաստանը էապես զգում է Թուրքիայի հետ գործակցելու կարիքը: Էրդողանն, ըստ էության, ավելի շուտ Պուտինին է ակնարկում, որ Ռուսաստանի համար այդքան ցանկալի համակեցության ռեժիմը հնարավոր է միայն Թուրքիայի հետ գործակցելով: Անկարան, ըստ երևույթին, նկատում է, որ Մոսկվան արցախյան հարցում հայ-ադրբեջանական լարվածության թուլացման և համակեցության ռազմավարական հեռանկարը փորձում է առաջ մղել նաև հենց Թուրքիայի ազդեցությունը և դերակատարումը թուլացնելու նկատառումով, պատերազմով խաղի մեջ մխրճված Թուրքիային, այսպես ասած, խաղաղությամբ խաղից դուրս բերելու նկատառումով: Ահա այդ իրողության պայմաններում, Էրդողան-Պուտին հեռախոսազրույցին զուգահեռ, Արցախում հրադադարի խախտման հանգամանքը կարող է վկայել հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումից Թուրքիայի դժգոհության մասին:

Սա, իհարկե, հնարավոր մեկնաբանություն է, որովհետև հրադադարի խախտման ստույգ հանգամանքների պարզ չլինելու պարագայում բարդ է ասել՝ այն ուներ լայն քաղաքակա՞ն համատեքստ, թե՞ պարզապես դեմ դիմաց կանգնած զինվորական ստորաբաժանումներին բնորոշ իրողություն է: Միամիտ է կարծել, որ ռուս խաղաղապահների ռեգիոնալ ներկայությունը բացառելու է որևէ կրակոց կամ միջադեպ: Ռուս խաղաղապահների ներկայությունը թերևս էապես չեզոքացնում է պարզապես լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը, սակայն միջադեպերի հարցում չկա որևէ երաշխիք, ըստ այդմ՝ հայկական ուժերից պահանջվում է գերզգոնություն:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular