ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք ամեն կերպ ողջունելու ենք Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև ուղիղ երկխոսության հաստատումը». Զախարովա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանն ամեն կերպ ողջունում է հումանիտար բնույթի նախաձեռնությունները, որոնք գալիս են ադրբեջանցի և հայ հասարակական գործիչների կողմից: Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ամեն կերպ ողջունելու ենք Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես նաև երկու երկրների կողմից համատեղ մարդասիրական միջոցառումների անցկացումը:

Մեր կարծիքով, նման նախաձեռնությունները նպաստում են հաշտեցման, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը, օգուտ են բերում ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդներին, և, սկզբունքորեն, Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանին, հետևաբար նաև Ռուսաստանի Դաշնությանը: Ռուսական կողմը, անշուշտ, կաջակցի նման մարդասիրական գործողություններին, եթե Բաքուն և Երևանը ցուցադրեն անկեղծ տրամադրվածություն այս ուղղությամբ շարժվելու համար», - ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular