ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տասը մետր հեռավորության վրա էինք, տրաքեց մեր մեջտեղը․ 18-ամյա Սասունը զոհվել է հոր աչքի առջեւ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սասունի զրնգուն ծիծաղը կարճ ժամանակով ճեղքում է վշտի պատնեշը, որի հետևում որդու զոհվելուց հետո ապրում է Մովսիսյանների ընտանիքը։ Այդպիսին էր Սասունը՝ կենսախինդ, հումորով։

Սասունն ակնալիճցի ամուսինների ավագ որդին էր, զորակոչվել էր պատերազմից 8 ամիս առաջ, ծառայում էր Հադրութում՝ սակրավորների վաշտում։ Սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրը ստանալուն պես հայրը՝ Սեւակը, կամավոր մեկնել էր Արցախ որդու կողքին լինելու։

«Զանգեցի, ասեցի՝ զանգում եմ էդքան, ինչի՞ չես վերցնում, ասեց՝ ամեն ինչ նորմալ ա։ Արդեն որ հասնում էի Ստեփանակերտ, նորից զանգեցի, վերցրեց, ասում ա՝ ամեն ինչ նորմալ ա, մի անհանգստացի, հարմար չի ուղղակի, որ խոսեմ։ Ասեցի՝ որ տենց ա, քեզ ձիգ պահի, մի ժամ, ժամուկեսից մոտդ եմ։ Ասեց՝ պապ, հետ գնա, չես կարա հասնես էստեղ, մինչեւ հասնես, կարող է խփեն քեզ, չեր ուզում որ գնայի։ Հասա տեղ, սպասում էին արդեն երեխեքը»,-NEWS.am-ին պատմում է Սասունի հայրը՝ Սեւակ Մովսիսյանը։

Սեւակը ընդհատումներով է խոսում․ դրանք որդու հետ անցկացրած վերջին օրերն էին։ Որդուն պաշտպանլու համար առաջնագիծ մեկնած հոր անձնուրացությունը, ցավոք, Սասունի կյանքը չփրկեց։ Որդին հենց նրա աչքի առաջ զոհվեց՝ հոկտեմբերի 4-ին։

«Հրամանատարները որ գալիս էին, երեխեքի մոտ չէինք խոսում։ Տենց եկավ հրամանատարը, մտանք շենքի մեջ, որ խոսեինք ու տրաքեց։ Մի տասը մետր հեռավորության վրա ոնց որ լինեինք, տրաքեց մեր մեջտեղը։ Ես շենքի մեջն էի, շենքը փլվավ, դուրս եկա տեսա»,- պատմում է զոհվածի հայրը։

Հրթիռակոծությունից Սասունից բացի եւս 3 զինծառայող է զոհվել, ընդամենը ժամեր անց տարածքն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Սեւակը տուն է եկել՝ իր հետ բերելով 18-ամյա որդու մարմինը։ 

Սասունն ընկերների հետ պատերազմից առաջ կարևոր գործողության էր գնացել, որի համար նրան պարգեւատրման պետք է ներկայացնեին։ 

«Պատերազմը սկսված՝ առավոտ շուտ գնացել են չեզոք գոտի, գործողություն են արել, որ ծանր տեխնիկա չկարողանա անցնի։ Մի ճանապարհը, որով կարային ադրբեջանցիները հանգիստ գային, փակել էին։ Մինապատել, գործը վերջացրել են, ԱԹՍ-ով խփել են կողքի մեքենային, իր աչքի առաջ ընկերները զոհվել են։ Բայց իրենք չեն թողել փախել, կազմակերպվել, տեխնիկան հատուկ տեղերում են պահել, իրենք ոտքով իջել են»,- պատմում է Սեւակը։

Մովսիսյանների ընտանիքը համայնքում միակը չէ, որից պատերազմը երիտասարդ կյանք է խլել։ Ամրավիրի մարզի Ակնալիճ ոչ մեծ համայնքում 9 զոհ կա, երեքը՝ ժամկետային, մյուսները՝ կամավորներ ու պահեստազորայիններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular